Ջրային կոմիտեի նախագահին կաշառք տալու փաստով քննված քրգործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է բարձրաստիճան պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով՝ 4.599.800 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու դեպք:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ս. Զ-ն 2021 թվականի դեկտեմբերին և 2022 թվականի հունվարին դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանին՝ նրա օգնականի, տեղակալի կամ գլխավոր քարտուղարի պաշտոններում նշանակվելուն նպաստելու համար, սակայն բոլոր դեպքերում նրանից մերժում է ստացել:
Այնուհետև՝ 2022 թվականի ապրիլի 27-ին, Ս. Զ-ն ոռոգման համակարգի վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու պատրվակով այցելել է ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտե և հանդիպել Վահագն Գևորգյանին: Վերը նշված պաշտոններից որևէ մեկում նշանակվելու համար կոմիտեի նախագահի կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին առաջարկություն ներկայացնելու կամ գլխավոր քարտուղարի պաշտոնին նշանակվելու գործընթացին պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով նպաստելու համար Ս. Զ-ն Վահագն Գևորգյանին որպես կաշառք տվել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.599.800 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար, որը փակ թղթապանակով դրել է նրա աշխատասեղանին՝ նշելով, որ դրանում առկա են փաստաթղթեր և խնդրելով ուսումնասիրել դրանք:
Վահագն Գևորգյանը, պարզելով, որ թղթապանակում առկա են ոչ թե փաստաթղթեր, այլ կաշառքի առարկա հանդիսացող գումար, այդ մասին անմիջապես հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, ապա՝ 2022 թվականի ապրիլի 29-ին իր աշխատասենյակ է կանչել Ս. Զ-ին: Վերջինս Վ. Գևորգյանի պահանջով վերցրել է իր կողմից որպես կաշառք տված գումարը, որից անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Կատարված անձնական խուզարկությամբ նշված գումարը հայտնաբերվել ու վերցվել է Ս. Զ-ի մոտից:
Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Ս. Զ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

«Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել». ՔԿԾ
6613:00
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
10808:54
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
158Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
322Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
41107.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
81707.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
49706.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
66304.11.2026, 16:12