«Զինվե՛ք համբերությամբ, ջանասիրությամբ և հավատով». ԿԳՄՍ նախարարի ուղերձը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը հանրակրթական դպրոցների շրջանավարտներին
«Սիրելի՛ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ ձեզ ձեր կյանքի արժանահիշատակ իրադարձություններից մեկի կապակցությամբ: Այսօր վերջին դասի ղողանջները նոր ձեռքբերումների, հաջողությունների և մարտահրավերների շրջան են ազդարարում ձեր կյանքում:
Դուք եք մեր պետության գալիք հենասյուները և անկյունաքարերը, ձեզ է վստահվելու մեր երկրի զարգացման հետագա ապահովումը, դուք եք լինելու Հայաստանի բարօրության երաշխիքը, ձեզնով են հպարտանալու ձեր ծնողները և ուսուցիչները, դուք եք նոր ավյուն և ուժ հաղորդելու մեր հազարամյա պատմության ընթացքին:
Զինվե՛ք համբերությամբ, ջանասիրությամբ և հավատով ձեր ուժերի նկատմամբ, որպեսզի արդարացնեք ձեր ծնողների և ուսուցիչների հույսերը, արժանի լինեք Հայաստանի Հանրապետության քաղաքացու կոչմանը:
Դու՛ք եք մեր ապագան:
Սիրելի՛ շրջանավարտներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ, ձեր ծնողներին և ուսուցիչներին: Մաղթում եմ ձեզ կանաչ ճանապարհ ձեր ապագա ուսանողական և աշխատանքային կյանքում:
Թո՛ղ իրականանան ձեր բոլոր նպատակները, թո՛ղ հաջողությունն ուղեկցի ձեզ ձեր ողջ կյանքի ընթացքում: Աստվա՛ծ պահապան բոլորիդ»,- ասվում է ԿԳՄՍ նախարարի ուղերձում:

Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի ՔՊ-ական տնօրենը պատից հանել է հերոսների փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը
41324.09.2026, 20:42
«Սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության արդյունքները խոսուն են»․ Քրիստինա Վարդանյան
50623.09.2026, 16:12
«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
78419.09.2026, 21:54
«Հանրակրթական 14 դպրոցի շենք նորոգման կարիք ունի»․ Ոսկան Սարգսյան
83218.09.2026, 16:30
«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
83418.09.2026, 14:36
«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
89717.09.2026, 02:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
77516.09.2026, 15:48
«Հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». Սևակ Խաչատրյան (տեսանյութ)
73316.09.2026, 13:42