«Հանրակրթական 14 դպրոցի շենք նորոգման կարիք ունի»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Օգոստոսի 19-ի դրությամբ Տավուշի մարզում հանրակրթական քանի՞ դպրոցի շենք է կառուցվում, քանի՞սը՝ նորոգվում, դպրոցի քանի՞ շենք կարիք ունի հիմնանորոգման, քանի՞սը՝ նորոգման։ Խնդրում եմ ներկայացնել հիմնանորոգման և նորոգման կարիք ունեցող հանրակրթական դպրոցների ցանկը»։ Մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «Ս․թ․ օգոստոսի 19-ի դրությամբ Տավուշի մարզում կառուցվում է 11 դպրոց, 4 դպրոց վերանորոգվում է, իսկ 14 դպրոց ունի վերանորոգման կարիք»: Տավուշում հանրակրթական 14 դպրոցի շենք վերանորոգման կարիք ունի, սակայն դրանք տարիներով չեն նորոգում, պետական բյուջեի մեծ փողերը մսխում են ոչ արդյունավետ աշխատող պաշտոնյաներին ճոխ պարգևատրելու, զանազան ֆեստիվառներ, վարչաբենդեր, Սևանա լճի շուրջ Նիկոլ Փաշինյանի ընկերախմբի հեծանվավազք, Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգ կազմակերպելու և այլնի համար»։

«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
140Երեկ, 14:24
«Ուսումնական կիսամյակը մոտենում է ավարտին, իսկ դպրոցում ֆիզիկայի մասնագետ չկա»․ Արմեն Հովասափյան
160Երեկ, 10:48
«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
104306.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
110504.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
114003.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
135830.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
150126.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
159824.10.2026, 14:48