«Սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության արդյունքները խոսուն են»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մենք երեխայակենտրո՞ն ազգ ենք։ Եկեք պարզենք՝ որտե՞ղ է ձևավորվում մեր երեխաների առողջությունը։ Եվ ևս մեկ կարևոր փաստ, որն անտեսել չի կարելի. կեցությունն է որոշում գիտակցությունը։
Հայաստանում դպրոցների և մանկապարտեզների սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի իրականացրած ուսումնասիրության արդյունքները բավական խոսուն են։
2022թ. սեպտեմբերից մինչև 2023թ. հունվարն ուսումնասիրվել է 350 կրթական հաստատություն՝ 215 դպրոց և 135 մանկապարտեզ։ Գնահատվել են ջրամատակարարումը, կոյուղին, սանհանգույցների վիճակը, ձեռքերը լվանալու հնարավորությունը, տաք ջրի, օճառի առկայությունը, ինչպես նաև սանհանգույցների հասանելիությունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար։
Արդյունքները՝
-դպրոցների 31%-ում ձեռքերը լվանալու հնարավորություն կամ ջուր չի եղել,
-դիտարկված սանհանգույցների 71%-ում տաք ջուր չի եղել,
-դպրոցների 23%-ում օճառ չի եղել,
-79%-ում՝ ձեռքերը չորացնելու հարմարանք,
-դպրոցների 32%-ում եղել են չգործող սանհանգույցներ,
-դպրոցների 60%-ը չի ունեցել առանձին սանհանգույց տարրական դասարանների աշակերտների համար,
-դպրոցների 86%-ում սանհանգույցները հարմարեցված չեն եղել հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներին, այն դեպքում, երբ ուսումնասիրված դպրոցների 41%-ում սովորել են հաշմանդամություն ունեցող երեխաներ,
-աղջիկների համար նախատեսված սանհանգույցների 98%-ում առանձնացված տարածք չի եղել դաշտանային հիգիենայի համար։
Նախադպրոցական հաստատություններում ևս խնդիրներն էական են եղել․ յուրաքանչյուր հինգերորդ մանկապարտեզում լվացվելու հարմարանք կամ ջուր չի եղել։ Մանկապարտեզների սանհանգույցների՝
-22%-ը կարիք է ունեցել վերանորոգման,
-16%-ը՝ հիմնանորոգման,
-4%-ը՝ վերակառուցման։
Սակայն այստեղ կարևոր է ոչ միայն արձանագրված խնդիրը, այլև առաջարկված լուծումը։
Ուսումնասիրության արդյունքների հիման վրա մասնագետները մշակել են սանհանգույցների 8 տարբեր մոդել՝ տարբեր չափերի կրթական հաստատությունների համար։ Նախագծման ժամանակ հաշվի են առնվել սեյսմիկ ռիսկը, քաղաքային կամ գյուղական տեղադրությունը, աշակերտների թիվը, ջրամատակարարման և կոյուղու առկայությունը, հաշմանդամություն ունեցող երեխաների համար հասանելիությունը և գենդերային պահանջները։
Այսինքն՝ խնդիրը դիտարկվել է հենց նախագծային մակարդակում։ Եվ սա շատ կարևոր մոտեցում է։
Երեխայի համար ջրի, սանհանգույցի և ձեռքերը լվանալու հնարավորությունը պետք է նախատեսված լինեն դեռևս մանկապարտեզի կամ դպրոցի նախագծման փուլում։
Հիգիենան սկսվում է նախագծից։
Հարուստ երկրները կանխարգելման մոդելն են զարգացնում, աղքատները՝ պայքարում հետևանքների հետ և վճարում բազմանգամ ավել։
Շարունակելի…»։

«Երեխայի իրավունքները չեն պաշտպանվում ուսուցչին նվաստացնելով»․ Հայկուհի Հովհաննիսյան
166Երեկ, 14:42
«Գիտությանը խոստացված լրացուցիչ ֆինանսավորման ընդամենը 7.5 տոկոսն է տրամադրվել». Արմեն Այվազյան
224Երեկ, 01:06
Ուսանողական ցույցերը տարածվում են նաև Բելգիայում. կան բազմաթիվ ձերբակալվածներ
84608.10.2026, 00:48
«Որտե՞ղ են նույնքան մեծ վերնագրերը, երբ ուսուցիչը միջազգային մրցույթում աշակերտի հետ հաղթանակ է գրանցում». Հայկուհի Հովհաննիսյան
32407.10.2026, 22:54
Ուսանողների բողոքի ցույցեր Ֆրանսիայում. Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
109006.10.2026, 20:36
«Պահանջում եմ սույն կնոջը զրկել մանկավարժական գործունեություն իրականացնելու իրավունքից»․ Լիլիթ Ստեփանյան (տեսանյութ)
36706.10.2026, 15:24
«Մենք ուսուցիչ-արժեք գիտակցող ու հարգող հանրություն չենք»․ Հակոբ Բադալյան
41105.10.2026, 16:24
«Կրթության ոլորտի ղեկավարներն աշակերտների մեջ սերմանում են կապիտուլյանտական «Իրական Հայաստանի» գաղափարներ»․ Ոսկան Սարգսյան
41705.10.2026, 13:12