Ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան

«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
36
Այսօր, 14:36

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «87թ-ի ծնունդ եմ, դպրոց ընդունվել եմ 93-ին, ավարտել եմ 2003-ին. ոնց որ ասում են՝ մութ ու լույս տարիների կիզակետում, մոմի լույսի տակ դաս սովորած, Սևանի սիգով պատրաստված կոտլետով մեծացած, փշերից խեղդված սերնդից եմ՝ սովետ չտեսած, անկախացման սկիզբն ապրած: Հիշում եմ՝ մեր տան վառարանում ով ինչ գտնում, վառում էր, որ գոնե մի թեթև տաքություն զգայինք, յոթ տակ հագած շորերի վրա, նույնիսկ մեքենայի անիվներ էին մերոնք վառում. օրը ցերեկով ծխից ու մխից տանեցիներով հիմնականում իրար կորցնում էինք հյուրասրահում:
Դպրոցում ցրտաշունչ ձմեռներին (էն ժամանակվա ձմեռներն էլ դե մի տեսակ շատ դաժան էին էդ օրերի պես) դասարանում նստում էինք ու երազում մի բաժակ տաք թեյի ու չգիտեմ որտեղից հայթայթած շաքարավազի մասին:
Ճոխություն էր դպրոցում որպես օգնություն բաժանվող ԱՆՀԱՄ ԿԱԹՆ ու ՊԵՉԵՆԻՆ (մանկությունից էդպես էինք ասում). ով կարողանում, տանից շաքարավազ էր բերում (մեկ կամ երկու գդալ), որ մի քիչ գոնե քաղցրացնի անհամ կաթն ու անդուր, դառը թխվածքաբլիթը: Ու էսպես էլ ապրում էինք, բայց էդ դառը փորձությունները երբեք չխանգարեցին դպրոց գնալուն, դասերին միշտ պատրաստ լինելուն, լավ սովորել ձգտելուն: Դասերն էլ հիմնականում երբեք բաց չէինք թողնում, դե բացակայությունն անպատվաբեր էր:
Դպրոցի վառարանի անհայտ ծագման վառելիքի ու հատակի նավթի հոտից հիմնականում խեղդվում էինք (էդպես էլ չհասկացա ինչու էին էդ անտերով մաքրում), բայց դա էլ չէր խանգարում դասերը նորմալ անցկացնելուն, քանի որ թե ուսուցիչները, ու թե ծնողները կարևորում էին կրթությունն ու սերնդի որակը (չնայած ոնց տեսնում եմ՝ որոշների վրա հակառակ էֆեկտն ա ունեցել):
Վառարանին ու սառը դասասենյակներին դիմացանք, սոված, ծարավ, անլույս օրերին սովորեցինք, ավարտեցինք, բուհեր ընդունվեցինք, ժամանակի անարդարություններն էլ ապրեցինք, հաղթահարեցինք, ավարտեցինք, աշխատեցինք, մինչև որ հասանք «նոր ու ազատ» ժամանակների լայն հնարավորություններով «ինքնատիպ» անարդարություններին, որոնք ծնել են արդեն «նորաձև» դարձած և նախկինների գրպանը գցած տգիտությունը:
Մանկության էս տարիներն էնքան տխուր էին թվում մինչև 2018-ը, բայց էսօրվա իրականությունը տեսնելով ես վերաարժևորում ու հասկանում, որ հենց էդ օրերն են մեզ կերտել, մարդ դարձրել, գնահատել սովորացրել, չնայած նրան, որ շատերն էդպես էլ «աբիժնիկ» մեծացան ու ընկան ջաններիս, սկսեցին մուռ հանել մի ամբողջ պետությունից ու ազգից:
Ոնց որ ժողովրդական խոսքն է ասում՝ մարդ էլ կա, մարդ էլ, մարդ կա էդ դժվարություններով անցել, նորանկախ պետության կերտած ճանապարհն սկսել է գնահատել, խնայել, խնամել, փայփայել, մարդ էլ կա «աբիժնիկ» ա մեծացել, ու հիմա ձեռքը պետություն ա ընկել, իրա նման աբիժնիկներին կողքը հավաքած դատում, քննադատում ա ուրիշի արածն ու դրածը: Մեկը լինի հարցնող՝ դու/դուք ի՞նչ եք արել, որ հիմա լոթի-լոթի հոխորտում եք, բացի մարդկային ու տարածքային կորուստներ բերելուց մի քար ավելացրած կա՞ք էս պետության կերտման մեջ:
Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն ա ամեն օր տեսնում ու որպես նորմա ընդունում: Ահռելի աշխատանք կա տանելու մատղաշ սերնդին ձեզնից փրկելու համար, էդքան կուտակված աղբը մաքրել ա պետք, թեկուզ մի ամբողջ կյանք պահանջվի մեզնից...»։

Աղբյուրը`   Աննա Կոստանյան