«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դպրոցներում ուսուցիչների դեֆիցիտ կա, և այդ բացը մեկ-երկու տարի չէ, որ չի լուծվում։ Ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ մայրաքաղաք Երևանից սկսած մինչև լեռնային կամ սահմանամերձ գյուղերը չեն գտնվում ռուսերենի, ֆիզիկայի, աշխարհագրության, դասվարի և այլ առարկաներ դասավանդողներ։ Ընդ որում՝ դրա պատճառը օբյեկտիվ սկսվեց 2021 թվականից, երբ, այսպես կոչված, կամավոր թեստավորման պահանջ ներդրվեց, իսկ նախարարությունը ոչ մանկավարժի որակավորմամբ, բայց լավ ոլորտային մասնագետների իրավասու չէր դպրոցի ուսուցչի աշխատանք թույլ տալ և այդ գործառույթը հանձնվել էր «Դասավանդիր» կազմակերպությանը։
Բայց նրանք ևս դեֆիցիտի հարցը չեն լուծում։
Եվ այսպես, գյուղերը դատարկվում են նաև, որ այդտեղի դպրոցներում ուսուցիչներ չկան, և այդ հարցը չի լուծվում։
Դպրոցը շենքն ու պատերը չեն, այլ մասնագետներն ու կրթական ծրագիրը, դասագրքերով, որոնք ևս արդյունավետ չեն։ Ավելին, ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են երեխաներին, իսկ դասագրքերը ընդհանրապես առարկաների հետ համահունչ չեն։
Սա, որպես ռուսերենի մասնագետ եմ ասում. հայկական դպրոցների ռուսերենի դասագրքերը թյուրիմացություն են։
Տեղադրում եմ նաև ԿԳՄՍ-ի կայքի հղումը, ուսուցիչների թափուր հաստիքներով»։

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
60006.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
72204.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
75503.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
97330.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
111426.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
121824.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
130523.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
141120.10.2026, 22:48