Հայաստանում ուղևորափոխադրումներն աճել են. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա չորս ամիսներին Հայաստանում ուղևորափոխադրումներն աճել են 41.1 տոկոսով: Նշված ժամանակահատվածում ավելացել են ավտոմոբիլային փոխադրումների ծավալները 45 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաև տաքսիները, որոնց միջոցով իրականացված ուղևորափոխադրումների ծավալները, 2021-ի հունվար-ապրիլ ամիսների համեմատ, նվազել են 20.2 տոկոսով:
Այսինքն՝ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին տաքսիներից օգտվել է 517 հազար 700 մարդ, փոխարենը 92.6 տոկոսով ավելացել են ինքնաթիռով ուղևորափոխադրումների ծավալները, հիմնականում՝ զբոսաշրջիկների, նաև Հայաստանից արտագաղթածների հաշվին:
Պարզել ենք, որ աճել են էլեկտրատրանսպորտով ուղևորափոխադրումների ծավալները 23.5 տոկոսով. խոսքը Երևանի մետրոյի մասին է: Մետրոյով ուղևորափոխադրումների ծավալների աճն էլ, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ մայրաքաղաքում խցանումներ են, իսկ մետրոյի դեպքում չկա նման խնդիր»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
11315:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
7413:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
6613:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
7913:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
9811:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
20910:07
Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել. «Հրապարակ»
9309:24
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
9907:36