«Ջհանգիրյանի խոսքերում առկա է Քր. օրենսգրքի 311.2 և 332 հոդվածներով արգելված արարքների ինքնախոստովանություն». Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի կողմից Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մասին ինքնախոստովանական խոսքի վերաբերյալ:
Մասնավորապես, այսօր հրապարակված ձայնագրությունում պարզ լսվում է, որ Գագիկ Ջհանգիրյանը պատմում է, որ խառնվել է որոշ քրեական գործերի ընթացքին («սաղ փակել եմ»), խոչընդոտել է որոշ քրեական գործերի հարուցմանը և անգամ որոշ անձանց ինդուլգենցիա է խոստանում՝ «քանի դեռ ողջ է»: Ընդ որում, ԲԴԽ-ն այսօր, ըստ էության, հաստատել է, որ ձայնագրությունը կեղծված չէ, դրանում իրապես ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի ձայնն է:
Ջհանգիրյանի խոսքերում առկա է Քրեական օրենսգրքի 311.2 և 332 հոդվածներով արգելված արարքների ինքնախոստովանություն և մենք հետամուտ ենք լինելու գործի պատշաճ քննությանը:
Հ.Գ. Առանձին քննարկման առարկա է այն, որ ԲԴԽ ղեկավարն ասում է, որ Վանեցյանի կամ Ղազինյանի իշխանության գալու դեպքում նա կանցնի իրենց կողմը: Այսինքն, Ջհանգիրյանի պատկերացմամբ դատական իշխանությունը պետք է լինի ինչ որ մեկի կողմո՞ւմ»:

«Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում». Սերգեյ Հարությունյան
1118:18
Բագրատ Սրբազանի կալանքը երկարաձգվեց
3818:06
«Եթե տարվա ընթացքում Արեգակը լուսանկարենք նույն վայրից և օրվա նույն ժամին, նրա դիրքերը միասին կկազմեն «8» թվին նման կոր». Լևոն Ազիզյան
4617:48
«Հանրությանը մոլորեցնողը Գլխավոր դատախազությունն ու ՔԿ-ն են». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
4717:42
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում
4117:36
«8 տարի է իշխանությունն ասում է՝ ձեր ունեցածը «նախկիններն» են գողացել, սակայն ժողովրդին ոչինչ էլ չի վերադարձվում»․ Ոսկան Սարգսյան
4417:30
«Փաշինյանը չի կարող առանց ռուսերենի»․ Ելենա Յամպոլսկայա
9517:18
«Սեբաստիա 3/3Ա շենքում ջրի վիճակն է». Բաբկեն Պիպոյան (տեսանյութ)
5416:18