Վանեցյանը հանդես կգա հայտարարությամբ. «Հրապարակ»
![]() 311 Երեքշաբթի, 21 հունիսի, 2022 թ., 09:36 «Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և իշխանությունների հրաժարականի պահանջով պայքարի ելած ընդդիմադիրները տարիուկես է՝ պարբերաբար պայքարի մարտավարություն են փոխում։ Մե՛կ միասնական են, հետո ապակենտրոն պայքար են հայտարարում, ինչ-որ պահի ԱԺ-ն էր դարձել պայքարի թատերաբեմ։ Փորձում են պայքարել գրված ու չգրված մեթոդներով, բայց Փաշինյանն ու իր թիմն այնքան ամուր են կառչած աթոռներից, որ ցանկացած մարտավարություն ու գործիքակազմ անզոր է նրանց դեմ։ 2 ամիս առաջ՝ ապրիլի 17-ին, ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն առաջինն էր, որ Ազատության հրապարակում նստացույց սկսեց և պայքարի մեկնարկը տվեց: Մի քանի օր անց հրապարակը դարձավ պայքարի օջախ․ մի կողմում Վանեցյանն էր՝ իր թիմով, մյուս կողմում «Սև հովազ» ջոկատն էր՝ Ռուստամ Գասպարյանի եղբոր գլխավորությամբ։ 44-օրյա պատերազմի մասնակից տղաները սկսեցին հացադուլ անել, 5165 շարժումը՝ միտինգներ, զոհվածների ծնողներն ու հարազատներն էին 7 մեծ թվով տարբեր մարդիկ՝ նախկին պաշտոնյաներ, մտավորականներ։ Ապրիլի 23-ից պայքարին միացավ խորհրդարանական ընդդիմությունը՝ պայքարի համակարգումը ստանձնեց Իշխան Սաղաթելյանը։ Մայիսի 1-ի մեծ հանրահավաքից հետո շարժումը կենտրոնացավ Ֆրանսիայի հրապարակում՝ վրաններ խփեցին: Մեկուկես ամսվա պայքարից հետո դիմադրության շարժումը բացեց Ֆրանսիայի հրապարակը և այլ մարտավարություն որդեգրեց՝ վերադառնալով ելման դիրքեր։ Մեր տեղեկություններով, Արթուր Վանեցյանը, որը պայքարի վերջին փուլին չէր մասնակցում, այսօր հանդես է գալու հայտարարությամբ՝ իր սկսած պայքարը շարունակելու մասին՝ առանձնանալով դիմադրության շարժումից։ Չի բացառվում, որ նա անդրադառնա նաև մանդատի հարցին և հայտարարի այն վայր դնելու մասին»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Մեծ Եղեռնը շուտով նոր և վերջին «եթերաշրջանը» կունենա». Արթուր Դանիելյան
2618:00
«Կային ժամանակներ, երբ երեխաներին նախընտրական հոլովակներում օգտագործելը համարվում էր սխալ և ստոր»․ Ռուբեն Մխիթարյան
8417:30
«Ամեն ամիս մուծում եմ վարկը, բայց ապրանքը չկա»․ «Ֆուլ սայզ»-ից տուժածների բողոքի ակցիան (տեսանյութ)
10117:12
«Խամենեին կոմայի մեջ է»․ #TheSun
18617:07
«Դեղորայքի ձեռքբերումը բազմաթիվ ընտանիքների համար շարունակում է մնալ «թանկ հաճույք»»․ Տիգրան Դումիկյան
9017:06
«Նվագախումբը փոխել է երաժշտությունը, հիմա ես եմ». Ռուզաննա Խաչատրյան (տեսանյութ)
11316:54
«Գարունն ուշանում է, եղինջով ապուրը՝ ոչ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9116:30
«Կարա՞ք ձեռքը դրած սրտին՝ ասել, որ գոհ եք կատարված աշխատանքներից»․ Արթուր Չախոյան
12816:00
