Ուրբաթ, 04 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Ինչի՞ են ազ***ը հայկական կայքերը տենց հեշտ ու հանգիստ լոմում». Սամվել Հայրապետյան

«Ինչի՞ են ազ***ը հայկական կայքերը տենց հեշտ ու հանգիստ լոմում». Սամվել Հայրապետյան
304
Հինգշաբթի, 23 հունիսի, 2022 թ., 02:06

Ծրագրավորող Սամվել Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայերս, քանի որ վերջերս ինձ շատ եք այս 2 հարցերը տալիս՝
1. Ինչի՞ են ազերները հայկական կայքերը տենց հեշտ ու հանգիստ լոմում, ու
2. Ինչի՞ են կայքերի գները էդքան տատանվում մի տեղ 20.000 դրամ մի տեղ նույն կայքը, ասենք, 300.000 դրամ։ Որոշեցի մի փոքր գայդ գրել էս մասով:
Նախ և առաջ պետք ա հասկանալ, որ կայքերը լինում են երկու տեսակի՝ զրոյից պատրաստած և CMS (Content Management System), որպես կանոն CMS-ները բավականին էժան են և խոցելի, քանի որ դա ցանկացած մարդ կարող է ստեղծել թեկուզ ոչ ծրագրավորող, հետևաբար CMS-ների դեպքում՝ որպես էսպիսին, ոչ ոք անվտանգություն չի գրում, որովհետև CMS անողները կամ չգիտեմ էդ անվտանգությունը կամ ուղղակի էդ CMS-ը թույլ չի տալիս, որ իր մեջ փոփոխություններ արվեն։ CMS-ների մեծամասնությունը գրված է PHP ծրագրավորման լեզվով, որը բավականին խոցելի էր մինչև 7/8 վերսիան։ CMS-ների դասին են պատկանում հետևյալ պալատֆորմաները՝ WordPress, Open Cart, Joomla, Bitrix, CS Shop, CS Cart, Drupal, Magento և այլն։
Երբ կայքը պատրաստվում է 0-ից, ապա ամեն մանրուք ու դետալ գրվում է ծրագրավորողի կողմից, 0ից պատրաստած կայքի դեպքում չկան որևէ սահմանափակումներ, այսինքն, ցանկացած անվտանգություն և ֆունկցիոնալ հնարավոր ա ապահովել, դա արդեն կախված ա ծրագրավորողից։ Իսկ CMS-ի մեծ մասը բաղկացած է պլագիններից, կարճ ասած CMS-ը բավականին նման ա Լեգո խաղին, դուք վերցնում եք կտորները (պատրաստի պլագիններ), միացնում եք իրար ու ստանում եք կայք։ Պլագինները ստեղծված են տարբեր երկրների ծրագրավորողների կողմից, կան լավ պլագիններ և վատ, լավ պլագինների մեծ մասը վճարովի ա։ CMS-ի մինուսներից են նաև թարմացումները, որոնք շատ հաճախ բերում են խնդիրների, կարողա CMS-ը թարմացնեք, ու կայքը սկսի չաշխատել, կամ կիսով չափ աշխատի, օրինակ հնարավոր ա 10-15 պլագին չաշխատեն նոր տարբերակի հետ, ու էդտեղ դուք կամ պետք ա վերադառնաք հին կայքին (բեքափին) կամ պետք ա նոր պլագիններ գտնեք ու փոխեք (կամ առնեք)։
Հիմա անդրադառնանք գումարին։ Նայեք, սկզբում թվում ա, որ CMS-ը ավելի էժան ա, իրականում, այո, սկզբում էդպես ա, բայց ժամանակի հետ դուք համ բավականին գումարներ եք վճարում պլագինների համար, հա՛մ սպասարկման, հա՛մ էլ հավելյալ ֆունկցիաներ ունենալու համար, որ էդ գումարը գալիս անցնում կամ հավասարվում ա 0-ից հավաքած կայքի գումարին։
Նշեմ նաև, որ որպես կանոն 0-ից հավաքած կայքերը չեն ունենում սպասարկման կարիք։
Էնպես որ, միշտ տարբերեք ու ընտրություն անելուց առաջ մանրամասն ուսումնասիրեք ամեն ինչ»: