«Այսօրվա պատարագն ինձ համար հոգևոր կյանքի նորոգման կարևոր մեկնարկ է»․ Նիկոլ Փաշինյան
![]() 393 Կիրակի, 26 հոկտեմբերի, 2025 թ., 22:24 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Հոգևոր նորոգում. հաջորդ կիրակի նույնպես կհանդիպենք Հովհաննավանքում»։ «Մեր Սրբության Սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ազատագրման օրակարգը նախ և առաջ, մեծապես և առաջին հերթին նորոգման օրակարգ է՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման օրակարգ, բայց դրանով իսկ մեծապես նաև նրա հետևորդների՝ մեզնից յուրաքանչուրի հոգու և հոգևոր կյանքի նորոգման օրակարգ: Ես առաջին հերթին խոսում եմ իմ մասին և այսօրվա պատարագն ինձ համար իմ հոգու և հոգևոր կյանքի նորոգման մի կարևոր մեկնարկ է: Եվ ես հույս ունեմ, որ բոլոր այն մարդիկ, որոնք մեր Սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր նորոգման կողմնակից են, այդ գործընթացը կսկսեն իրենք իրենց հոգու և հոգևոր կյանքի նորոգմամբ, որովհետև մենք մեր Սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու նորոգման ճանապարհին պետք է արժանի լինենք մեր Սրբության սրբոցին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ուզում եմ ասել նաև, որ մյուս կիրակի օրը նույնպես Հովհաննավանքում կմասնակցեմ սուրբ և անմահ պատարագին»,- տեսանյութում նշում է վարչապետը: Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
