«Խելքը կիրառե՛ք ոչ թե Փաշինյանին խրատելու, այլ նրան արդյունավետ հակազդելու համար». Հակոբ Բադալյան
![]() 175 Կիրակի, 26 հոկտեմբերի, 2025 թ., 20:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Հովհաննավանքում այսօր տեղի ունեցած բեմադրության ու ներկայացման մասին տեսակետս արտահայտել եմ այդ «պատարագի» մասին «իրազեկումից» անմիջապես հետո՝ դա որակելով որպես «դիվերսիա Հայ Առաքելական եկեղեցու դեմ», որովհետև դա ոտնձգություն է ՀԱԵ կարգի դեմ: Ի դեպ, դրանից հետո այդ բնորոշումն օգտագործում են նաև հարգարժան այլ մարդիկ, որոնց խնդրում եմ՝ այդօրինակ ձևակերպումներն ու բնորոշումները վերաշարադրելիս, գոնե անել «սկզբնաղբյուրի» հղում: Փառասիրությանս հարցը չէ, այդպես պարզապես ավելի պատշաճ է: Անցնենք առաջ: Դեռ էլի գուցե կլինեն տեղի ունեցածի մասին խոսելու առիթներ: Այս գրառմամբ ուզում եմ խոսել մեկ այլ երևույթի մասին, երբ Նիկոլ Փաշինյանին «խելք են սովորեցնում», այն էլ լուրջ-լուրջ: Ընկերներ, եթե համարում եք, որ Նիկոլ Փաշինյանը «անխելք» բաներ է անում, չի գիտակցում՝ թե իր որ քայլն է իր համար օգտակար, իսկ որը՝ ոչ, ապա կարծում եմ, թերևս, ավելի լավ է ընդհանրապես չխոսել: Եթե կա խելք, ապա այն Նիկոլ Փաշինյանին «փոխանցելու» փոխարեն, կիրառեք նրա գործողություններին արդյունավետ հակազդելու և նրան իշխանությունից հեռացնելու համար: Ասածս չի նշանակում, թե Փաշինյանը գործում է անթերի ու անվրեպ: Պարզապես, երևի թե չէր խանգարի մի փոքր «համեստությունը», մտածելու համար, որ նա, թերևս, ինֆորմացված է մեզանից բազմապատիկ ավելի՝ իր գործողությունները կառուցելու հարցում: Հետևաբար, կրկնեմ, եթե կա խելք, ապա այն պետք է օգտագործել առավել արդյունավետ, ըստ այդմ՝ օգտագործել ոչ թե Փաշինյանին խրատելու, այլ հակազդեցության արդյուավետ համակարգ կառուցելու համար»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Առաջիկա չորս օրերի ընթացքում շարունակվելու են Իրանի դեմ հարվածները». Արտակ Զաքարյան
17521:00
«Մարդիկ հակված չեն պետություն վստահել մի մարդու, ով անգամ սեփական ընտանիքին չի կարողանում տեր լինել»․ Արմեն Աղայան
26717:06
«Տարածաշրջանն այրվում է, իսկ Փաշինյանը «զառ է գլորում»»․ Սուրեն Սուրենյանց
24115:30
«Հայաստանի համար իրավիճակը պարունակում է ռիսկեր»․ Արթուր Խաչիկյան
24115:12
«Գործ ունենք ոչ թե լոկալ ռազմական էսկալացիայի հետ, այլ տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմի»․ Վարդան Բալյան (տեսանյութ)
17515:00
Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին
31514:39
«Ընդդիմությունը մուննաթ է գալիս, որ Հայաստանում խաղա՞ղ է»․ Վահագն Ալեքսանյան
19114:12
«Իրանցիները պատասխան հարվածները շատ օպերատիվ և լավ են հասցնում»․ իսրայելցի մեկնաբան (տեսանյութ)
28114:06
