«Ջհանգիրյանը հրաժարական չի տալու». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գրառումը․ «Ջհանգիրյանը հրաժարական չի տալու, հատկապես որ աջակցողներ ունի ներսում և դրսում, իշխանության մատույցներում, որոնց համար բարոյական արժեքները վեր չեն իրենց շահերից։ Բայց տեղի ունեցածը քննարկման ենթակա չէ։ Ընդ որում երկուսն են ԲԴԽ-ից։ Այնպես չէ, որ նրա նկատմամբ հանրային վստահություն կար։ Ձայնագրությանն մեջ նա ասում է․ ես չեմ ուզում իմ անվան վրա բիծ լինի, բայց բծերը նրա անվան վրա շատ են և դրանք խորը բծեր են։ Ջհանգիրյանը մինչև հիմա ասում է, որ Մատաղիսի գործով արդարացված տղաներն են սպանությունը կատարողները։ Սա նրա հավատարմությունն է սովետական դատախազական սկզբունքներին, որտեղ մարդն արժեք չունի։ Եթե անգամ անտեսենք նրա կենսագրական բծերը, ապա հիմա նա պետք է մտածեր ոչ թե իր անվան, այլ դատական համակարգի վրա բիծ չթողնելու մասին։ Ինչպես կարելի էր այս մարդուն վստահել Բարձրագույն դատական խորհուրդը, իսկ եթե այնպես պատահի, որ նա շարունակի պաշտոնավարել, ապա սա բացահայտ ծաղր է և անարգանք հանրության նկատմամբ։ Պատասխանատուն այս դեպքում հենց վարչապետն է»:

Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարել է նոր մարդասիրական նախաձեռնության մասին
3813:14
«Հարցում եմ ուղղել Անդրանիկ Սիմոնյանին»․ Գեղամ Մանուկյան (լուսանկար)
2313:12
«Պատգամավորների երդման տեքստը կփոփոխվի». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
4912:18
«ԿԸՀ-ի արածը ստեղծում է չափազանց վտանգավոր նախադեպ»․ Արսեն Թավադյան
5211:12
«Ցավալի է, որ նա պիտի ղեկավարի այս սուրբ հողը»․ Իսրայել Հակոբկոխյան (տեսանյութ)
6310:54
«Հայ մարդկանց ձայները չպետք է գողանան»․ Իսրայել Հակոբկոխյան (տեսանյութ)
4510:30
«Ի՞նչ իրավունք ունեք տեսանյութերը և լուսանկարները փոխանցել որևէ մեկին»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
6809:48
«Սրանց մուտքը Հայաստան ազատ է»․ Արեգ Սավգուլյան
6609:24