«Առանձին տեղամասերի վերաքվեարկությունը օրենսգրքում սևով սպիտակի վրա գրված կարգավորում է»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուրեմն, ԿԸՀ նախագահն ասում է, որ քանի որ այդ երեք տեղամասերի ընտրողները արդեն գիտեին, թե Հանրապետության քվեարկության արդյունքները ինչպիսին են, ականատես կլինեինք tactical voting-ի, երբ ընտրողի կամքը կարող է ձևավորվել ոչ թե իր սկզբնական քաղաքական նախապատվությամբ, այլ արդեն հայտնի արդյունքը խմբագրելու հաշվարկով։
Կոպիտ ասած, Վահագն Հովակիմյանը ասում է, որ ստեղծված իրավիճակում այդ տեղամասերում բոլոր ընդդիմադիր ընտրողները, անկախ իրենց հայացքներից, կընտրեին ԲՀԿ-ին, որպեսզի այն անցներ։
ԿԸՀ նախագահը, այսպիսով, բացի անհամեստ մանիպուլյացիայից (այդ տեղամասերում ԲՀԿ-ն արդեն իսկ ուներ շեմը հաղթահարելու համար բավարար ընտրող), ըստ էության, ասում է, որ «օրենսդիրը սխալ կարգավորում է գրել, մենք դրան չենք ենթարկվի»։ Ահա, թե ինչու.
Օրենսգրքի համաձայն առանձին տեղամասերում վերաքվեարկությունը միշտ էլ ընտրությունից երկու շաբաթ անց է, երբ բոլորին պարզ է ընտրությունների պատկերը, ինչը, բնականաբար, միշտ էլ ազդելու է այդ տեղամասերի վերաքվեարկության արդյունքների վրա։
Ավելին, առանձին տեղամասերում վերաքվեարկությունը, ըստ օրենսգրքի, նշանակվում է, երբ դրա արդյունքները էական են ընտրությունների համար։
Այսինքն, ըստ Ընտրական օրենսգրքի՝ առանձին տեղամասերի վերաքվեարկությունը միշտ էլ վերածվելու է tactical voting-ի... Եվ ուրեմն, ըստ ԿԸՀ-ի, փաստորեն, երբեք չի կարելի անել առանձին տեղամասերի վերաքվեարկություն։
Այլ կերպ ասած այն, ինչ ԿԸՀ-ն համարում է այս անգամ առանձին տեղամասերում վերաքվեարկություն չանելու հիմք՝ վերաբերելի է ցանկացած այլ հիպոթետիկ իրավիճակի ու ուղիղ հակասում է օրենսգրքի կարգավորմանը։
Հ.Գ. Մենք կարող ենք քննարկել, թե որքանով է դա ճիշտ կարգավորում, իսկ որքանով արժի այն վերանայել։ Բայց առանձին տեղամասերի վերաքվեարկությունը օրենսգրքում սևով սպիտակի վրա գրված հստակ կարգավորում է, որը ԿԸՀ-ն չի կարող «գրիչով ջնջել»»։

«Ոչ լեգիտիմը դո՛ւ ես ու քո քաղաքական թիմը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
1414:42
«Ժամանակ կանցնի և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը»․ Արման Աբովյան
2714:36
«Զանգեզուրի միջանցքը կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը»․ Ալիև
5114:34
«Ի՞նչ կապ ունի այստեղ Թուրքիան»․ Հակոբ Բադալյան
2914:18
«Մենք տեսել ենք ՌԴ-ի կողմից աճող ճնշումը և պետք է աջակցենք ՀՀ-ին». Կալաս
6313:58
«Առանձին տեղամասերի վերաքվեարկությունը օրենսգրքում սևով սպիտակի վրա գրված կարգավորում է»․ Դանիել Իոաննիսյան
6812:54
«Արմեն Գրիգորյանն այնպիսի հպարտությամբ է քայլում, կարծես Շուշին ազատագրել է». Իրինա Յոլյան (տեսանյութ)
7212:36
«Մոտ 30 ձայնի բացակայության պատճառով առոչինչ դարձնել 60 000-ը՝ դեմ է իրավական պետության սկզբունքներին»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
5412:30