Չորեքշաբթի, 17 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Քաղաքացու կամարտահայտությունը ստորադասվում է իշխանության քաղաքական հաշվարկներին»․ Շիրազ Խաչատրյան

«Քաղաքացու կամարտահայտությունը ստորադասվում է իշխանության քաղաքական հաշվարկներին»․ Շիրազ Խաչատրյան
73
Երկուշաբթի, 15 հունիսի, 2026 թ., 12:06

«Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԿԸՀ-ի կողմից երեք ընտրատեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու որոշումը քաղաքացիների ընտրական իրավունքի բացահայտ ու բիրտ սահմանափակման մասին է խոսում:
Փաստացի՝ պետությունը սեփական ժողովրդին զրկում է ձայնի իրավունքից՝ դա քողարկելով շինծու թեզերով, թե իբր ընտրողները կազդվեն արդեն հայտնի արդյունքներից, և այլն:
Սա ևս մեկ արատավոր նախադեպ է, որտեղ քաղաքացու կամարտահայտությունն ուղղակի ստորադասվում է իշխանության քաղաքական հաշվարկներին։
Իսկ էս քաղաքական ու իրավական այլանդակությունների վրա դրսի դերակատարների կողմից աչք փակելը հերթական աշխարհաքաղաքական առևտուրն է, որը չափազանց թանկ է նստելու Հայաստանի վրա, և նման լռության գինն էլ, ինչպես միշտ, իր ապագայով վճարելու է հայ ժողովուրդը...»։

Աղբյուրը`   Շիրազ Խաչատրյան