«Հարցում եմ ուղղել Անդրանիկ Սիմոնյանին»․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Քիչ առաջ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին ուղղել եմ պատգամավորական հարցում, պարզելու, թե ինչպես է հատուկ վերահսկվող տարածքից՝ «Զվարթնոց»
օդանավակայանում գտնվող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հսկիչ-անցագրային կետի խցիկում տեղադրված տեսախցիկով արված տեսանկարահանումը հայտնվում Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի տելեգրամյան էջում։
Թերևս հարցադրումներս հռետորական են, քանի որ վաղուց հայաստանյան իրավապահ համակարգը դարձել է Նիկոլի իշխանությանը և կամակորություններին սպասարկող
անօրինական գործունեություն իրականացնող հաստատություն։
Ի դեպ, նման բովանդակությամբ հարցում առաջին անգամ չէ, որ հղում եմ Ազգային անվտանգության ծառայությանը։ Բազում անգամներ Ազգային ժողովում բարձրաձայնել եմ այն դեպքերի մասին, երբ քաղաքական նպատակներով, հատուկ
պահպանվող տարածքներից՝ ՀՀ Ազգային ժողովից, «Զվարթնոց» օդանավակայանից տեսագրությունները հայտնվում իշխանական քարոզչամեքենային ձեռքում։
Հ.Գ. ի դեպ, ստացել եմ բազում ահազանգեր, որ ընտրություններին նախորդած մի քանի օրը ՀՀ սահմանային անցակետերում հայտնված ռազմական ոստիկանության
հաշվառումների հիման վրա մի քանի հազար մեր հայրենակիցների Հայաստանի տարածքից ելքի վրա դրված է արգելք, որն օրենքի կոպտագույն խախտում է ու ծանր քրեական հետևանքներով լի։ Նիկոլը բոլորին փորձում է իր
հանծագործություններին դարձնի մեղսակից»։



«Հիմա բոլորս տեսնում ենք իրական Փաշինյանին»․ Արմեն Հովասափյան
3114:12
«Ղազանչեցոց մայր տաճարի մասին ի՞նչ կասեք»․ Նաիրա Կարապետյան
4113:42
Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարել է նոր մարդասիրական նախաձեռնության մասին
10613:14
«Հարցում եմ ուղղել Անդրանիկ Սիմոնյանին»․ Գեղամ Մանուկյան (լուսանկար)
5813:12
«Պատգամավորների երդման տեքստը կփոփոխվի». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
5712:18
«ԿԸՀ-ի արածը ստեղծում է չափազանց վտանգավոր նախադեպ»․ Արսեն Թավադյան
6011:12
«Ցավալի է, որ նա պիտի ղեկավարի այս սուրբ հողը»․ Իսրայել Հակոբկոխյան (տեսանյութ)
7010:54
«Հայ մարդկանց ձայները չպետք է գողանան»․ Իսրայել Հակոբկոխյան (տեսանյութ)
5010:30