«Գագիկ Ջհանգիրյանը ոչ թե նախկին է, այլ՝ նախկինագույն»․ Արեգնազ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գագիկ Ջհանգիրյանը ոչ թե նախկին է, այլ՝ նախկինագույն, և իբրև թե նախկինների դեմ պայքարողները, փաստորեն, պաշտոն են տալիս նախկինագույն Գագիկ Ջհանգիրյանին և նրա ձեռքերով իրականացնում են ընդդիմադիրների նկատմամբ կեղտոտ հետապնդումները և հրահանգները։
Այդ զանգովի արդարադատության դերակատարներն են նաև դհոլչի գլխավոր դատախազն ու թմբուկչի դատավորը։ Ի դեպ, Բաղրամյան 26-ում էլ մի հատ դաշնակահար սպիտակ մազերով անհայտ մարդ է նստում։ Եթե այդ թմբուկչին, դհոլչին ու դաշնակահարը միավորվեն, կարող են լավ համույթ ստեղծել ու Հայաստանում տիրող ապօրինությունների առաջ աչք փախող ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի համար համերգ տալ ու մի լավ ուրախացնել նրանց։ Չէ՞ որ այդ տիկնանց հոգին փառավորվում է, երբ տեսնում են, թե ինչպես է ոչնչացվում ժողովրդավարությունը՝ իբրև թե ժողովրդավարության բաստիոն Հայաստանում։
Դեռ մայիսի 26-ին հնչեցրած այս առաջարկս մնում է ուժի մեջ ու հիմա դարձել է առավել քան արդիական։
Ավելացնեմ, որ ի պատիվ Նիկոլի առաջ մի քանի տակ խոնարհվող այս տիկնանց՝ ժյուրիի անունն էլ կարող են դնել «Ժողովրդավարության բաստիոնի կզածների համույթ»։ Այդ համույթի դիրիժոր էլ կարող են կարգել Գագիկ Ջհանգիրյանին»։

«Հայաստանում բնական գիտությունները վաղուց էին մահացել, տապանաքարերն են դնում». Դերենիկ Մալխասյան
9218:36
«ՌԴ-ն ավարտում է նոր զանգվածային հարվածի նախապատրաստությունը»․ Զելենսկի
20718:24
«Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ Փաշինյանին ու Ալիևին գերազանցելու համար»․ Տիգրան Աբրահամյան
9217:54
«Ներկայացված սահմանադրական տարբերակն արտացոլում է «ադրբեջանի ժողովրդի» իղձերն ու երազանքները»․ Արման Աբովյան
10017:48
«Ո՞ւր են «ցեղասպանագետները», քաղաքական ուժերն ու ՀԿ-ները, Սփյուռքը․ էս ինչ մի թավշյա եք դարձել»․ Մարգարիտ Եսայան
8817:42
«Նախագիծը ծայրից ծայր ինֆարկտի բուն է»․ Անի Սամսոնյան
8317:36
««Նիկոլ Փաշինյանը Եռաբլրի տարածքի մեծ չափով ընդլայնման պատճառ է դարձել»․ Ոսկան Սարգսյան
7817:24
«Ուկրաինայում խաղաղության հասնելու ավելի մեծ հնարավորություններ կլինեն գարնանը»․ Նիկուշոր Դան
22717:12