«ԵՄ-ն միջամտում է Հայաստանի գործերին՝ պահանջելով փոխել Սահմանադրությունը». Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի ներքին գործերին միջամտությունն է անվանել Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլի կոչը՝ վերանայել հանրապետության Սահմանադրությունը՝ որպես Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի պայման։ Նրա խոսքով՝ նման հայտարարություններն արտացոլում են Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու՝ Եվրոմիության որդեգրած գիծը։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլի կոչերը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պայմանով Հայաստանի Սահմանադրությունը վերանայելու վերաբերյալ։ Նրա գնահատմամբ՝ նման արտահայտությունները միջամտություն են ինքնիշխան պետության ներքին գործերին։
«Նմանատիպ որոշումները հայ ժողովուրդը պետք է կայացնի ինքնուրույն՝ առանց դրսից հնչող անկոչ հուշումների», — ընդգծել է նա։
Զախարովան նշել է, որ Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի ընթացքում Վադեֆուլի հնչեցրած հայտարարությունները նորություն չեն և համապատասխանում են Եվրոմիության ընդհանուր ապակառուցողական գծին։ Նա հավելել է, որ Բրյուսելը Հարավային Կովկասում առաջ է մղում սեփական նարատիվները ոչ թե ստեղծագործ նպատակներով, այլ Ռուսաստանին դուրս մղելու և լարվածության նոր օջախներ ձևավորելու համար։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան, ի տարբերություն արևմտյան երկրների, շահագրգռված չէ ճգնաժամային սցենարներով և անփոփոխ կերպով հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության օգտին։
«Հենց ռուսական ակտիվ մասնակցությունը թույլ տվեց 2020 թվականին դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում և մշակել հայ-ադրբեջանական կարգավորման ճանապարհային քարտեզը», — ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքին Ռուսաստանի հավատարմության վրա, որին հետևում են նաև տարածաշրջանի մյուս երկրներն ու նրանց հարևանները։ Այս մոտեցումը, ըստ Զախարովայի, ընկած է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի աշխատանքի հիմքում։
«Կարող եմ ձեզ վստահեցնել, որ այն կակտիվացվի հերթական փուլում», — հավելել է Զախարովան։

«ԵՄ-ն միջամտում է Հայաստանի գործերին՝ պահանջելով փոխել Սահմանադրությունը». Զախարովա
3622:07
Դավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում է ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատություններ և մարդու իրավունքների գրասենյակ
5021:36
22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդը ձերբակալվել է
6021:30
Ըստ օրինագծի՝ 2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ
6820:48
«Ըստ Մարտունու համայնքապետի՝ կիրակի օրերին պաշտոնյաները դադարում են լինել պաշտոնյա». Նաիրի Հոխիկյան
7720:06
«Լևոն Տեր֊Պետրոսյանը ամենաանսկզբունքային ղեկավարն է». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
7819:54
Ֆինլանդիան երկարաձգել է Ռուսաստանի հետ սահմանների փակման ժամկետը
18019:37
«Եթե մի անգամ էլ ֆիլմի պրեմիերայի ժամանակ պարեցիք, պատերազմ կլինի». Քրիստինե Վարդանյան
7919:24