«Ռուս-ուկրաինական պատերազմում երեկ և այսօր կարևոր զարգացումներ են ընթանում». Մհեր Հակոբյան

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուս-ուկրաինական պատերազմում երեկ և այսօր կարևոր զարգացումներ են ընթանում: Երկարատև ջանքերից հետո ռուսական կողմին ի վերջո հաջողվեց ստեղծել ՇՐՋԱՊԱՏՄԱՆ ՄԻ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԽՈՇՈՐ ՀԱՏՎԱԾ, ընդ որում արդյունքում հասունանում է շրջապատման ևս մեկ ու ավելի խոշոր հատված (տես քարտեզը):
Շրջապատումը եղել է Գորսկոե-Զոլոտոե հատվածում և, ասում են, այստեղ «կաթսայի» մեջ են հայտնվել 2.000 ուկրաինացի զինվորականներ, որոնք, ըստ ռուսների, մասսայականորեն հանձնվում են: Սա հաստատող տեսանյութը, սակայն, առայժմ այնքան էլ տպավորիչ չէ: Ապագա ՆՈՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄԸ սպասվում է Սեվերոդոնեցկ-Լիսիչանսկ հատվածում, իսկ իրենց վերջնական տեսքով երկու այս «կաթսաների» իրացումը կարող են և՛ մարդկային, և՛ տեխնիկական, և՛ հոգեբանական ծանր ազդեցություն ունենալ ուկրաինական բանակի վրա: Միաժամանակ հարկ է նշել, որ դոնբասյան ճակատի փլուզման մասին խոսելը դեռևս ՇՈՒՏ Է, քանզի, կանխատեսելով այս ամենը, ուկրաինական գլխավոր շտաբը պաշտպանական երկրորդ գիծ է ստեղծել Սլավյանսկ-Կրամատորսկ բնագծում: Մի խոսքով, սա ռուսների համար կարևոր ձեռքբերում է և իրենց համար լավ է, որ սա ի վերջո եղավ, բայց ամեն ինչ ամենևին էլ դեռ ՎԵՐՋԱՑԱԾ ՉԷ:
ՀԱՐԳԱՆՔՈՎ ԵՄ ԼՑՎՈՒՄ ուկրաինական զինված ուժերի գլխավոր հրամանատար Վ. Զալուժնիի և իր գլխավոր շտաբի նկատմամբ, զգացվում է, որ արևմտյան մոդեռատորները կադրային ճիշտ ընտրություն են կատարել: Այո, կա արևմտյան աջակցություն և առանց դրա անկասկած ավելի վատ կլիներ, բայց նաև արձանագրենք, որ ստեղծված ծանր պայմաններում մարդիկ արհեստավարժ կերպով իրավիճակից քամում են այն ամենն, ինչ հնարավոր է, այլ ոչ թե ՈՄԱՆՑ ՆՄԱն «շեֆ, ամեն ինչ կորած է» թեմայով զեկույցներ են ներկայացնում, իսկ հետո էլ գլուխները կախ հեռանում են՝ անհույս կերպով կործանած և՛ իրենց հեղինակությունը, և՛ մեր պատերազմը: Զինվորականի մեջ ես ամենից առաջ հարգում եմ տղամարդկային կամքի ուժը, դա է ամեն ինչի հիմքը:
Պետք է կռվել սովորել և պետք է ուժեղ լինել, այլ ելք ՉԿԱ»:


«Պրիմիտիվ պոպուլիզմ է այն, որ ասում են՝ ամեն ինչ վերահսկվում է, ռիսկերը կառավարելի են»․ Լևոն Գալստյան
7603:06
«Միջադեպի մասնակից տղամարդու նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն և բացակայելու արգելք». ՔԿ
9200:42
«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
99Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
92Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
159Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
82Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
100Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
86Երեկ, 22:12