«Նիկոլի առջև խնդիր կա դրված, և նրան հաճելի է դա կատարելը»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի գրառումը. «Քննչական կոմիտե գնալուց և կալանավորվելուց առաջ Արթուր Դանիելյանը գրառում է արել և հայտարարել, որ Նիկոլի կառավարությունն իրեն պատժելու հանձնարարություն է ստացել Ադրբեջանից։
«Ադրբեջանցիք էս 3 օր ա ընկել են կոնկրետ իմ հետևից։ Իմ հին ելույթները դրել, թարգմանել, տարածել են։ Երեք օր շարունակ մեկնաբանություններում ու անձնական մեսիջներով սպառնում են ինձ պատժել... էս գործն էլ դե պատիժն ա։ Սրանք էլ Բաքվից հանձնարարականը ստացել ու կատարում են», - գրել է Արթուր Դանիելյանը։
Այս ընթացքում ծանոթ և անծանոթ մարդիկ շատ են հարցրել ինձ, թե որքանով են հավաստի Արթուրի պնդումները։ Անկեղծ պետք է ասեմ՝ շատերը թերահավատ էին։ Բայց արի ու տես, որ Նիկոլն ու իր արտգործնախարարը առաջինը փարատեցին բոլոր տեսակի կասկածները։
Միրզոյանը վեր է կենում և առանց ամաչելու հայտարարում, թե Ադրբեջանը ոչ թե պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը, այլ նման նախապայման է դնում։ Նիկոլն էլ հայտարարում է, թե՝ մեկ է Սահմանադրությունը ուզում ենք փոխենք, ի՞նչն է խանգարում, որպեսզի «հաճելին համատեղենք օգտակարի հետ»։ Լավ է չի ասում. «թուլացեք ու հաճույք ստացեք…»։
Ադրբեջանի այդ «նախապայմանը» բավարարելու համար Նիկոլը նույնիսկ պատրաստ է խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալ։ Ավելին ասեմ՝ վստահ եմ, որ դա էլ է Ադրբեջանի «նախապայմանը»։
Նիկոլի առջև խնդիր կա դրված։ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը։ Ու որպեսզի էլ ավելի հաճելի լինի, Արթուր Դանիելյանը պետք է կալանքի տակ մնա։ Բագրատ Սրբազանն էլ։ Ծառուկյանն էլ։ Սարգսյան Արթուրն էլ։ Աշոտյանն էլ… Մնացած բոլորն էլ։ Ով դեռ ոչ, ապա երևի շուտով։
Ամեն ինչ պարզ է ու հստակ։ Անհասկանալին միայն մեկ բան է։ Դա էլ, ցավոք, մեզ է առնչվում՝ ընդդիմադիրներիս»։

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
9004:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
10103:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
10602:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
11701:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
13300:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
10900:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
98Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
107Երեկ, 23:42