Վարդազարյանի հրապարակած ձայնագրության կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեում Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով, ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) 1-ին մասով և 486-րդ հոդվածի (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) 2-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին 1lurer.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին հրավիրված ասուլիսում հրապարակել էր ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրություն:
Վարդազարյանի խոսքով՝ ձայնագրությունը կատարվել է 2021 թվականի փետրվարի 20-ին. զրուցում են ինքը, Գագիկ Ջհանգիրյանն ու ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը։
Պարզաբանելով հրապարակածը՝ Վարդազարյանը հայտարարել էր, թե իրեն առաջարկվել է հրաժարական տալ՝ երաշխավորելով, որ քրեական հետապնդում չի լինի, ինքը մինչև մարտի 1-ը ժամանակ էր խնդրել:
Քննչական կոմիտեում նյութեր էին նախապատրաստվում Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի զրույցի ձայնագրության վերաբերյալ:
Նշենք՝ ԲԴԽ անդամ, նախագահ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են:
Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով այսօր հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից:

«Եվ մենք մտածում ենք, որ նման մարդկանց հետ կարո՞ղ ենք երկիր փոխել». Կարինե Հարությունյան
4301:06
«Ադրբեջանական ամեն հանցանքի հետևից պետք է գնալ մինչև վերջ». Արման Թաթոյան (տեսանյութ)
4700:30
«Մեր միակ կապիտալն ազգայինն էր ու պահպանողականությունը, էժան փոխանակեցինք». Մարգարիտ Եսայան
4500:24
«Ոչ միայն կալանքի հրամաններն են դավաճանի հրահանգով, այլև ազատելու». Հովհաննես Իշխանյան
5000:06
«Զոհվել են, որ ապրեն նաև իրենց նկարները ջնջողները». Վարդան Ոսկանյան
66Երեկ, 23:48
Հունիսի 26-ին, ժամը 17:00-ին ՍԴ շենքի առջև տեղի կունենա ցույց
67Երեկ, 23:42
«Արման Ծառուկյանի միսը հերիք է ծամեք, նա վաղուց ասել ա՝ իրեն ռուս մարզիկ է համարում». Սամվել Աշոտյան
75Երեկ, 23:00
«Եկեղեցու սալը՝ Ծար գյուղի ադրբեջանական դպրոցի պատում. մոռանա՞նք». Համլետ Պետրոսյան
59Երեկ, 22:54