«Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել». Գառնիկ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հունիսի 1-ից մինչև 18-ը Հայաստանի Հանրապետությունից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ հարցմանս ի պատասխան տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից՝ հղում անելով ՍԱՏՄ-ին։
▪️ Նույն ժամանակահատվածի համար, ըստ էկոնոմիկայի նախարարության, ծաղկի արտահանումը կազմել է 1996․3 հազար հատ և 17․2 տոննա։ Ծաղկի արտահանման ծավալները ըստ երկրների հետևյալ քանակությամբ են՝ Վրաստան-15.6 տ․, Բուլղարիա-0.2 տ․, Նիդերլանդներ-0.1 տ․, Ռումինիա-0.7 տ․, ԻԻՀ-0.6 տ․։
▪️ Ըստ նույն տեղեկատվության, Ավստրիա է արտահանվել ընդամենը 2000, իսկ Ֆրանսիա՝ 2900 հատ ծաղիկ։
Գրությամբ միաժամանակ հայտնում են, որ ԵՄ անդամ երկրներ արտահանելու նպատակով իրականացվում են ակտիվ աշխատանքներ։
Քանի դեռ դեպի ԵՄ «ընթացող» օրվա իշխանությունները բանակցում են նոր շուկաներ գտնելու ուղղությամբ, հսկայական վնասներ է կրում հայ տնտեսվարողը։
Ծաղիկ արտադրողները հայտնում են, որ ստիպված են թափել օրական հազարավոր ծաղիկներ, քանի որ դրանք այդպես էլ չեն իրացվում ոչ ներքին, ոչ արտաքին շուկաներում։
Այս օրերին տարբեր սուպերմարկետներում նկատում ենք ծաղկի ակցիաներ, որոնք, ըստ ծաղիկ արտադրողների, միայն խոշոր ջերմոցների ծաղիկներ են։
❕Ի դեպ, Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՀՀ կատարած պետական այցի կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կազմել են 54․360․539 դրամ։
❕Բյուջեից հսկայական գումարներ են հատկացվել նաև Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի իրականացման համար։ Ըստ հաշվարկների՝ բոլորը միասին կազմում են մոտ 5 մլն դոլար, և դա դեռ ամբողջը չէ․ ծախսերի մի մասը գաղտնիության անվան տակ չեն հայտնում:
Այս ամենից հետո հարց է առաջանում․ սա՞ է այն գինը, որ պետք է վճարի հայ գյուղացին՝ սրանց հակառուսական շոուների դիմաց։ Տարրական գիտելիքների տեր անձի համար էլ պարզ է, որ նոր շուկաներ նվաճելը ոչ օրերի, այլ տարիների հարց է։
Մինչդեռ, սրանք 8 տարի լինելով իշխանության՝ որևէ քայլ չեն ձեռնարկել արտահանման դիվերսիֆիկացման ուղղությամբ։
Առնվազն 5 տարի է՝ ԱԺ ամբիոնից հարց ենք ուղղում, թե ինչ այլընտրանքային շուկաներ եք փնտրում հայկական արտադրանքի իրացման համար։
Մեր քաղաքացիների աչքին «թոզ փչել» չեք կարողանալու։ Հայ արտադրողն ամեն օր է իր մաշկի վրա զգում ձեր անհեռատես, ապաշնորհ քաղաքականության աղետալի հետևանքները»։

«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
202Երեկ, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
61213.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
99512.10.2026, 13:24
«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
37512.10.2026, 13:12
«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան (տեսանյութ)
32312.10.2026, 12:06
Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
72511.10.2026, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
34111.10.2026, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
41410.10.2026, 13:12