«Մեր միակ կապիտալն ազգայինն էր ու պահպանողականությունը, էժան փոխանակեցինք». Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ծովից-ծով ունեցանք՝ կորցրեցինք, Մեծ Հայք ունեցանք՝ կորցրեցինք, ցեղասպանվեցինք, գաղթեցինք, հող ու տուն թողեցինք, մազապուրծ եղանք, հասանք 21-րդ դար։
Արցախն ազատագրեցինք, կրկին կորցրեցինք։
Մեծախոս եղանք, հզոր անհատներ ունեցանք։
Հավաքական հզոր ամբողջ չեղանք։
Այդպես էլ թիմով խաղալ չսովորեցինք, ֆուտբոլն ի՞նչ է, էդ էլ չկարողացանք խաղալ։
Ազգայինն ու ռաբիզը խառնեցինք, ճաշակովն ու անճաշակը միքս արեցինք, անճաշակությունը դրեցինք գլխներիս։
Գժին ու խելոքին նույն չափով չափեցինք։
Գժին դրեցինք խելոքներից առաջ։
Նախանձեցինք իրար, թույնով լցվեցինք ոչ թե իրական թշնամու, այլ՝ մեկմեկու հանդեպ։
Մեր ունեցածը քիչ համարեցինք։
Ծաղրեցինք ազգայինը, հայկականը։
Ծաղրեցինք հայրենիք ու հայրենասիրությունը թուլություն համարեցինք։
Տգիտությունն արժանիք համարեցինք։
Գիտուններին լռեցրինք, բանտեցինք։
Անլվաներին բերեցինք առաջ, ամոթ ու մյուռոն կորցրեցին։
Եկեղեցին տեսարժան վայր համարեցինք, մոռացանք, որ եկեղեցին Աստծո տունն է։
Աղոթքը ցանկությունների ցուցակ դարձրեցինք։
Նարեկացու անունը տալը՝ զուտ մոդայիկ համարեցինք։
Մեր միակ կապիտալն ազգայինն էր ու պահպանողականությունը, էժան փոխանակեցինք ինչ-որ եվրոպական զիբիլներով։
Մեր ունեցածը ծաղրեցինք, օտարի ոտքը լպստեցինք, օտարի տակ ծվարեցինք։
Ու, երբ մեզ կրկին, հազարերորդ անգամ քացով խփեցին՝ չսթափվեցինք։
Իսկ ո՞ւմ համար էր անսպասելի, որ կբռնեն, կփակեն, չեղած գործեր կկարեն, կհռհռան, կթքեն։
Ո՞վ էր կասկածում, որ սրանց հետ ընտրությունը ինքնասպանության է հավասար։
Ե՞վ, ոչինչ։
Խելքի գալու ժամանակ միշտ էլ կա, մնում է՝ խելքի գալու համազգային ցանկություն լինի, մնում է ԱԶԳԸ լինի։
Մնում է, լինի իրական համախմբվածություն։
Մնում է՝ մնանք մինչև 21-րդ դարի վերջ։
Մնում է՝ թարգել մեծախոսությունն ու դատարկախոսությունը։
Այո, բանն էր ի սկզբեն, բայց, երբ էդ ԲԱՆԻն չի հաջորդում ԳՈՐԾԸ, ուրեմն, փուչիկ եք փչում․․․
Չեք հո՞գնել։
հ․գ․ ի՞նչու գրեցի․․․ մտածենք․․․»։

«Ադրբեջանական ամեն հանցանքի հետևից պետք է գնալ մինչև վերջ». Արման Թաթոյան (տեսանյութ)
400:30
«Մեր միակ կապիտալն ազգայինն էր ու պահպանողականությունը, էժան փոխանակեցինք». Մարգարիտ Եսայան
1200:24
«Ոչ միայն կալանքի հրամաններն են դավաճանի հրահանգով, այլև ազատելու». Հովհաննես Իշխանյան
3600:06
«Զոհվել են, որ ապրեն նաև իրենց նկարները ջնջողները». Վարդան Ոսկանյան
59Երեկ, 23:48
Հունիսի 26-ին, ժամը 17:00-ին ՍԴ շենքի առջև տեղի կունենա ցույց
59Երեկ, 23:42
«Արման Ծառուկյանի միսը հերիք է ծամեք, նա վաղուց ասել ա՝ իրեն ռուս մարզիկ է համարում». Սամվել Աշոտյան
61Երեկ, 23:00
«Եկեղեցու սալը՝ Ծար գյուղի ադրբեջանական դպրոցի պատում. մոռանա՞նք». Համլետ Պետրոսյան
52Երեկ, 22:54
«Ռուսաստանը չի հաղթի այս պատերազմում». Մերց
48Երեկ, 22:48