Ուրբաթ, 26 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Ադրբեջանական ամեն հանցանքի հետևից պետք է գնալ մինչև վերջ». Արման Թաթոյան

«Ադրբեջանական ամեն հանցանքի հետևից պետք է գնալ մինչև վերջ». Արման Թաթոյան
41
Այսօր, 00:30

«Միասնության թևեր»-ի առաջնորդ Արման Թաթոյանը գրում է. «2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ մի շարք գործընկերների հետ Արցախում էի: Հիշում եմ, երբ հայտնաբերվեց ՊԲ մայոր Հայկ Թորոյանի մարմինը:

Նրան դաժանաբար սպանել էին ադրբեջանական զինվորականները՝ կենդանության օրոք կտրելով նրա աջ ձեռքը, հետո ձախ ձեռքն ու գլուխը:
Ադրբեջանական ամեն հանցանքի հետևից պետք է գնալ մինչև վերջ: Հայկ Թորոյանի գործով ՄԻԵԴ հունիսի 18-ի վճիռը կարևոր օրինակ է՝ հանուն մեր իրավունքների ու արդարության, և շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս գործով իրավապաշտպան աշխատանք են տարել:
Հայաստանին պետք է այնպիսի իշխանություն, որ նշված բոլոր գործերը դառնան Հայաստանի արտաքին քաղաքականության, կրթության և ազգային հիշողության կարևոր հիմքեր, որպեսզի պաշտպանենք մեր իրավունքները և կանխենք նման հանցագործությունների կրկնությունը»։

Աղբյուրը`   Արման Թաթոյան