Ուրբաթ, 26 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Ռուսաստանը չի հաղթի այս պատերազմում». Մերց

«Ռուսաստանը չի հաղթի այս պատերազմում». Մերց
45
Երեկ, 22:48

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ուկրաինան զբաղեցնում է «ուժի դիրք մարտադաշտում»։ Նա կոչ է արել Ռուսաստանին սառեցնել առաջնագիծը և վերադառնալ Կիևի հետ բանակցություններին։

«Ռուսաստանը չի հաղթի այս պատերազմում։ Կիևի նկատմամբ եվրոպական աջակցությունը անսասան է»,- ասել է Մերցը Գդանսկում Ուկրաինայի վերակառուցմանը նվիրված կոնֆերանսում։
Կանցլերը նշել է, որ G7 գագաթնաժողովից հետո եվրոպական երկրների և Միացյալ Նահանգների միջև միասնականությունը պահպանվում է Ուկրաինայի հարցում։

«Եվ այսօր մենք հստակ ուղերձ ենք հղում Ռուսաստանին. եկել է բանակցելու, առաջնագիծը սառեցնելու և սպանությունները դադարեցնելու ժամանակը», - հավելել է Մերցը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց իր արդեն իսկ սահմանված պայմաններով։ Մոսկվան պահանջում է, որ Ուկրաինայի զինված ուժերը դուրս գան ռուսական բանակի կողմից չգրավված տարածքներից՝ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերից՝ իրենց վարչական սահմաններում։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների աղբյուրների, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցում է Ուկրաինայի կողմից վերջերս Ռուսաստանի թիկունքի դեմ ձեռնարկված հեռահար հարվածներին։ Նա մասնավոր զրույցում կոչ արեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն «ավելի համարձակ» գործել Մոսկվայի նկատմամբ՝ նրան ստիպելու վերադառնալ բանակցությունների։