Հինգշաբթի, 25 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

ՍԴ-ում պատասխանողի ներկայացուցիչները կլինեն Վահագն Հովակիմյանը և Նունե Հովհաննիսյանը

ՍԴ-ում պատասխանողի ներկայացուցիչները կլինեն Վահագն Հովակիմյանը և Նունե Հովհաննիսյանը
41
Այսօր, 20:24

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և նրա տեղակալ Նունե Հովհաննիսյանը՝ որպես պատասխանող կողմից ներկայացուցիչներ, կմասնակցեն Սահմանադրական դատարանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։ Որոշումն ընդունվել է այսօր՝ հունիսի 25-ին։

Հիշեցնենք՝ ընտրությունների հետ կապված Սահմանադրական դատարան դիմումներ են ներկայացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը և «Նոր Ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը։