«Ալիևի` իր ներքին շուկային ուղղված ցիտատները փորձում եք լեգալիզացնել»․ Դավիթ Մաթևոսյան
![]() 336 Շաբաթ, 02 հուլիսի, 2022 թ., 17:48 «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չի կարելի, իդիոտություն է Ալիև Իլհամի իբր քաղաքական-հաղթական տեքստերը մեր հանրությանը որպես բացառիկ հիմնավոր ու տրամաբան երևույթ մատուցել, ելնելով զուտ այն բանից, որ «մերոնց» պատասխան տեքստերը տգետ են, պարտվողական են, կամ չկան: Հարգելի «հրապարակախոս-վերլուծաբաններ», եթե ձեր ընդդիմադիր և իշխանական «բդեշխները», նախկին ու հատկապես ներկա «արքաները» սնանկ են ու տգետ, անպատիվ են, չունեն ոգի, դա մի՞թե նշանակում է, որ Իլհամը, կամ իր «բդեշխներն» են որևէ բան: Մեր քաղաքական դաշտը չունի՞, իմպոտե՞նտ է ոգի ունեցող, գրագետ քաղաքական տեքստեր ասել, այլ միայն մի կերպ բարձրաձայնում է այն, ինչ իրեն տալիս են, որ կարդա՞: Շատ բարի: Ուրեմն դուք եզրակացնում եք դրանից, որ Իլհամի և իր թիմի տեքստերը սեփական արտադրության են, հիմնավորված, կշռադատված են և արտացոլում են պատերազմի և հաջորդած իրականության իրողությունները... Դուք էլ հո իդիոտ չե՞ք: Դուք, այդպիսով ամեն օր, շարունակաբար մեր հանրությանը ընկճելու, բարոյազրկելու ուղին եք բռնել, քանի որ ամեն օր պնդում եք, որ Ալիևը և Ադրբեջանը սեփական ուժերով հաղթել են ՀՀ և Արցախի բանակին ու կամավորներին, վերականգնել իրենց ազգային արժանապատվությունը, ջախջախել մեր բանակները, մեզ... Դուք, տիկնայք ու պարոնայք, ՀՀ քաղաքացի եք, սիրում եք, պաշտում այս երկիրը, ձեզ համարում եք քաղտեխնոլոգ, վերլուծաբան կամ լրագրող, կամ եսիմ էլի ինչ, ու էդպիսի բան եք պնդում, կամ չեք պնդում, բայց ցիտատ ցիտատի ետևից բերում եք ու չեք հերքում: Փաստորեն Ադրբեջանը ՈՉ ՄԻ ՀԱՎԵԼՅԱԼ պրապագանդայի կարիք չունի. դուք դրանով արդեն զբաղված ունեք: Եվ Ալիևի՝ բացառապես իր ներքին շուկային ուղղված ցիտատները, կամ իր՝ միջազգային խոսույթի պրոպագանդիստական դեբիլաբանություններն ու հոխորտանքը անվերջ փորձում եք լեգալիզացնել, հաստատել, օրենքի ուժի բերել մեր դաշտում: Դուք մեր «բդեշխներից», «արքաներից» որևէ բանով տարբերվում ե՞ք: Դուք ո՞ւմ եք ծառայում, ձեր ոգին ո՞ւր է, պատվախնդրությունը որտեղ է, էլ չեմ ասում՝ ինտելեկտի մնացորդները որտե՞ղ եք ցրիվ տվել...»: Աղբյուրը` Դավիթ Մաթևոսյան |

«Շուտով կլինեմ Հայաստանում ու կշարունակենք մեր պայքարը»․ Դավիթ Համբարձումյան
12113:42
«Եկեղեցին վաղուց ընտրել է ինքնաոչնչացման ուղին»․ Հայկ Մարտիրոսյան
15313:24
«Եկեղեցական պատիվների արժանացած անձինք, ասելիք չունե՞ք»․ Դավիթ Սարգսյան
13112:48
Գազայի ականազերծումը կարող է տևել մինչև 30 տարի
18112:34
«Հավաքներով իշխանության եկածները սահմանափակում են հավաքների ազատությունը»․ Վահե Գրիգորյան (տեսանյութ)
12812:24
«Հովհաննավանքում քաղшքացիներին սադրողները ոստիկանության աշխատակիցներ են»․ Բորիս Մուրազի
22612:12
Մասկը պլանավորում է Optimus ռոբոտների բանակ ստեղծել
14211:44
«Արդա՞ր է՝ տասնյակ ոստիկաններ հավաքվեն Հովհաննավանքում՝ մեկ անձի քմահաճույքը բավարարելու համար». Տիգրան Դավուդյան
12010:30
