Ինչպե՞ս իջևանցի անփորձ երիտասարդը դարձավ ամբիոնի վարիչ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հուլիսի 1-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ է ընտրվել իջևանցի ոմն Հայկ Քամալյան, որը, ըստ իջևանյան մեր աղբյուրների, մտերիմ է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ: Մեզ պատմեցին, որ նախկին ամբիոնի վարիչ Մհեր Աղալովյանը, որը շուրջ հինգ տարի՝ 2017-2022 թթ․, զբաղեցրել է ՀՊՏՀ Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչի պաշտոնը և վայելում է Տնտեսագիտական համալսարանի թե՛ ուսանողների, թե՛ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հարգանքը, չի առաջադրել իր թեկնածությունը: Բայց դա ոչ թե կամովին կայացված որոշում է եղել, այլ նրան պարտադրել են չառաջադրվել, որ իջևանցի անփորձ երիտասարդը, ով ընդամենը 32 տարեկան է, դառնա այս կարևոր ամբիոնի վարիչը:
Մեր տեղեկություններով՝ Մհեր Աղալովյանին «վերևներից» հրահանգել են բախտը չփորձել և չառաջադրվել, քանի որ որոշված է՝ այդ պաշտոնին պետք է նշանակվի Հայկ Քամալյանը: Ինքը՝ Մհեր Աղալովյանը, ով ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի որդին է, նույնպես շատ տարեց չէ՝ 50-ը դեռ չի բոլորել, բայց, ի տարբերություն Քամալյանի, գիտությունների դոկտոր է և 5 տարի հաջողությամբ ղեկավարել է ամբիոնը, իսկ ամբիոնի վարիչները, որպես կանոն, երկար են պաշտոնավարում: Եվ ինչո՞ւ չպաշտոնավարեն, եթե չեն ձախողվել, արդարացրել են իրենց, և ամբիոնն էլ բնականոն գործում է: Ո՞րն է իմաստը՝ 32-ամյա գիտությունների թեկնածուին ամբիոնի վարիչ նշանակելու: Պարզ է, որ դրա հիմքում սովորական հովանավորչություն է՝ ուղիղ վարչապետից եկող: Քամալյանի միակ առավելությունն իջևանցի լինելն է․ որևէ այլ ուշագրավ փաստ չհայտնաբերեցինք նրա կենսագրության մեջ: Եղել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոս, ապա աշխատանքի է անցել ՀՀ Տնտեսագիտական համալսարանում: Անընդհատ և մինչ օրս դիմորդների հետ է պարապում՝ բուհ ընդունվելու համար: Հայկ Քամալյանի հայրը՝ Արթուր Քամալյանը, շատ տարիներ առաջ եղել է Իջևանի քաղաքապետը: Մեր տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատկապես մտերիմ է Արթուր Քամալյանի եղբոր հետ:
Հայկ Քամալյանը մեզ հետ զրույցում նախ սիրալիր խոստացավ, որ կհանդիպի մեզ հետ և կպատասխանի բոլոր հարցերին, սակայն ժամեր անց բավականին ագրեսիվ տոնով հայտարարեց, թե չի պատրաստվում մեզ հետ զրուցել: Իսկ երբ փորձեցինք հեռախոսով հարցնել, թե արդյոք իր՝ իջևանցի լինե՞լն է ամբիոնի վարիչ դառնալու գաղտնիքը, վրդովվեց՝ ասելով, որ մանիպուլյատիվ հարցեր չտանք»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի ՔՊ-ական տնօրենը պատից հանել է հերոսների փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը
42924.09.2026, 20:42
«Սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության արդյունքները խոսուն են»․ Քրիստինա Վարդանյան
52223.09.2026, 16:12
«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
79219.09.2026, 21:54
«Հանրակրթական 14 դպրոցի շենք նորոգման կարիք ունի»․ Ոսկան Սարգսյան
84018.09.2026, 16:30
«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
84218.09.2026, 14:36
«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
90517.09.2026, 02:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
78316.09.2026, 15:48
«Հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». Սևակ Խաչատրյան (տեսանյութ)
74116.09.2026, 13:42