«Ադրբեջանն ամեն ինչ անում է ՀՀ իշխանությանը մինչև վերջ ստորացնելու համար». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Արդեն 2 օր է ամենատարբեր աղբյուրներով շրջանառվում է Հայաստանից Արցախ զորակոչված պարտադիր ժամկետային զինծառայողների վերջին զորակոչը շտապ զորացրելու մասին լուրերը։
Հիշեցնեմ, որ ՀՀ-ից Արցախ վերջին անգամ զորակոչ եղել է 2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, իսկ 44-օրյա պատերազմից հետո, 2021 թվականի ձմռանն անցկացված զորակոչին, ՀՀ-ից Արցախ այլևս մեկնում չի եղել։
Չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականի օգոստոս ամսվա ընթացքում Արցախում զորացրվելու էին ՀՀ-ից դեռ 2 տարի առաջ զորակոչված մեր տղերքի վերջին խմբերը, սակայն Ադրբեջանի պահանջով, կարծես, ժամանակից շուտ զորացրում է իրականացվել։
Այսինքն՝ ինչպես այս, այնպես էլ՝ Լաչինի միջանցքը փակելու հարցում, բացի իր քաղաքական առաջնահերթություններն իրացնելուց, Ադրբեջանն ամեն ինչ անում է ՀՀ իշխանությանը մինչև վերջ ստորացնելու համար։
Արցախի իշխանությունը, Պաշտպանության բանակը պետք է դեռ մեկնաբանեն, թե ինչո՞ւ է հրատապ կերպով զորացրում իրականացվում, երկրորդ՝ ինչ փաստաթղթի հիման վրա»։

«Հիմա Սյունիքն է լինելու վտանգի տակ․ իշխանությունը կարողանում է մեր ժողովրդին «քնեցնել»»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
3522:42
«Գյուղերում արագ-արագ ասֆալտ են փռում, որ ձայն հավաքեն՝ տապալելով ամբողջ բյուջեն և չլուծելով խնդիրները»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5622:00
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Աղոթքի նախաճաշ» միջոցառման պաշտոնական ընթրիքի ժամանակ (տեսանյութ)
7121:06
«ՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին»․ Ռուբեն Մելիքյան
6920:54
«Կսպասեն՝ աժիոտաժը կանցնի, հետո կիմանանք, որ «վծիխարյա» սրան հետ են տվել». Կոնստանտին Տեր-Նակալյան
7519:48
Շվեյցարիայի նախագահը տարեվերջին կլքի Դաշնային խորհուրդը
16319:00
«Սա շարունակվող կապիտուլյացիա է»․ Ոսկան Սարգսյան
7717:36
«Սա բավական է՝ եզրակացություն կազմելու ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, դրա ինստիտուտների իրական վիճակի մասին». Տիգրան Աբրահամյան
8317:12