«Ի՞նչ է սա նշանակում»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը. «ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում անդրադառնալով «Լաչինի միջանցք»-ի շուրջ ստեղծված իրավիճակին նշում է. «Անթույլատրելի ենք համարում ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը, և վերահաստատում, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն։
Ի՞նչ է սա նշանակում և ինչից է բողոքում ԱԳՆ-ն։
Լաչինի միջանցքի երկայնքով կառուցվող ճանապարհով ՀՀ-ն Արցախի հետ կապող երթուղու շահագործման մասին «միջանցք» հասկացողությունը դուրս է գալու գործածումից և պարզապես վերածվելու է ճանապարհին։
Հիշեցնենք, որ միջանցքի դեպքում սահմանված էր ճանապարհի աջ ու ձախ հատվածներում 2.5-ական կմ հատված՝ ընդհանուր 5 կմ լայնությամբ, որն, ըստ էության, նաև բուֆերային գոտու դեր ուներ և այն սահմանված էր առաջին հերթին անվտանգության նկատառումներով։
Նոր երթուղու դեպքում Ադրբեջանը փորձում է հասնել բուֆերային գոտու, անվտանգության շերտի վերացմանը, ինչի արդյունքում տեսականորեն, ճանապարհից 5-10 մետր հեռավորության վրա կարող են ադրբեջանական դիրքեր ու անձնակազմ տեղակայվել, ինչը բացառելի է գործող միջանցքի պարագայում (Շուշիի հատվածում այլ ռեժիմ է գործում)։
Թե ինչ հետևանքների կբերի այս վտանգավոր գաղափարի գոյություն հենց միայն անվտանգային տեսանկյունից, արդեն պարզ է, իսկ ՀՀ իշխանությունների տրաֆարետային հայտարարությունները զուտ իմիտացիոն, իշխանության պահպանման գործառույթ ունեն»։

«ՀՀ-ում ՌԴ դեսպանը Մոսկվայում է». Զախարովա
4216:47
«Երբեք այսքան ատելություն չի եղել գործող իշխանությունների նկատմամբ»․ Սայաթ Շիրինյան
2916:30
«Առաջիկա 20-30 տարում ՀՀ-ն չի կարող ԵՄ անդամ դառնալ. Փաշինյանն ինչո՞ւ է եվրոպական խաղեր տալիս». Ոսկան Սարգսյան
3516:18
«Իրանն ԱՄՆ-ի հետ վնասի փոխհատուցման մեխանիզմի հարցն է քննարկում»․ Բաղայի
5516:11
«ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող օգնությունը չպետք է օգտագործվի Հայաստանի դեմ». Թրամփ
7515:59
«Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր ուժերից եկած այն մարդկանց հետ, ովքեր պետությանը չեն դավաճանել»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4715:42
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ #РБК-ին
8515:04
«Արցախը հանձնել է Նիկոլը, և վե՛րջ»․ Անդրանիկ Թևանյան
5114:42