ՀԱՊԿ-ը զորավարժություններ կանցկացնի Ղազախստանում

ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի զորավարժությունները կանցկացվեն Ղազախստանի տարածքում սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը։ Տեղեկությունը հայտնում է Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ժամբիլի և Ալմաթիի մարզերում կանցկացվեն «Փոխգործակցություն 2022», «Որոնում 2022» և «Էշելոն 2022» զորավարժությունները ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Այդ նպատակով սեպտեմբերի 22-30-ը հանրապետություն են ժամանում ՀԱՊԿ անդամ պետությունների զորակազմերը։
Ռուսական ռազմակայանի օդաչուները վարժանքներ են անցկացրել Հայաստանում
Նրանք կտեղաշարժվեն տարբեր միջոցներով՝ երկաթուղային, օդային տրանսպորտով և անվավոր ռազմական տեխնիկայով։
Զորակազմերի տեղաշարժի ընթացքում կմշակվեն պարետային ծառայության, հակաօդային պաշտպանության և համակողմանի ապահովման հարցերը:
ՀԱՊԿ-ի կազմում վեց պետություն է ընդգրկված՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

«Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները հարձակվել են Նաիրի Հոխիկյանի տան վրա
2619:48
Արարատյան դաշտի տակ Ուրարտական շրջանի հսկայական ջրային համակարգ է հայտնաբերվել (լուսանկար)
6119:33
«Թող գնան, հարց տան, թե Նիկոլն ինչո՞ւ չի զոհվել». Սեյրան Օհանյան
4518:54
«Ընտրությունը կեղծել նշանակում է ընտրական արդարությունը խախտել». Հովհաննես Իշխանյան
4218:36
«Զորահանդեսը քաղաքական շոու էր՝ բանակի քաղաքականացմամբ». Սեյրան Օհանյան (տեսանյութ)
4818:18
«Պետք է գնալ ընտրության, որ երեխաները իրենց մանկությունը վայելեն». Տաթևիկ Հայրապետյան
5818:06
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7517:36
««Չեմ գնալու»-ներ, ձեզ է տրված հնարավորություն՝ խառնել արտաքին խաղացողների խաղաքարտերը». Իզաբելլա Աբգարյան
4317:12