«Փաստորեն պատրա՞ստ է Ալիևից ստացած քարտեզով առաջնորդվել ՀՀ գոյության առումով». Նարինե Դիլբարյան
![]() 271 Ուրբաթ, 23 սեպտեմբերի, 2022 թ., 13:36 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «Հերթական իջեցված-տապալված նշաձողերը ամենաբարձր միջազգային ատյանում՝ ՄԱԿ-ում. Ա. ոչ մի հիշատակում, որ Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ անդամ է դարձել միջազգայնորեն ճանաչված սահմաններում, փոխարենը հռետորական լալահառաչ աղերս Ալիևից, թե «կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք կամ պատրաստ եք ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն»։ Պարզվում է՝ ՔՊ վարչապետը պատրա՞ստ է Ալիևից ստացած քարտեզով առաջնորդվել ՀՀ գոյության առումով, սպառվա՞ծ են հայկական քաղաքական, պետական, պատմական, քարտեզագիտական և մշակութային փաստարկները, Բ. Արցախի կարգավիճակի մասին արդեն ոչ մի խոսք, ոչ մի հիշատակում ՄԱԿ-ի ատյանում, որ արցախահայությունը ՄԱԿ-ի միջազգայնորեն ճանաչված հիմնարար սկզբունքներից մեկի՝ ազգերի ինքնորոշման կիրառմամբ դուրս է եկել ցեղասպան Ադրբեջանի կազմից, ապա «անջատում հանուն փրկության» բանաձևով փորձում է պահպանել իր գոյության իրավունքը շարունակական էթնիկ զտումների, մշակությային ջարդի և զավթողական պատերազմների ընթացքում: ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը և ՅՈՒՆԵՍԿՈ-ի առաքելությունը միայն պետք է ապահովե՞ն Արցախահայության անվտանգությունը և իրավունքները, 0 կետին ենք վերադառնում, ո՞ւմ ենք խաբում: Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«100 տոկոսով համաձայն եմ նրա հետ»․ Արայիկ Հարությունյան
9313:42
«Շնորհավորենք իրար ու բարիշենք»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
8913:36
Արցախի դրոշը՝ Երուսաղեմի տաճարում (տեսանյութ)
10713:18
«Փաշինյան Նիկոլի և կաթողիկոսի միջև կոնֆլիկտը ժամանակավորապես սառեցված է»․ Կարեն Հեքիմյան
10113:12
«ԻԻՀ-ի ՀՕՊ-ի հզորացումը զարմացրել և մտահոգել է ԱՄՆ-ին ու Իսրայելին»․ Տիգրան Դավուդյան
7013:00
«Ամոթ ձեզ, տիրադավ»․ միջադեպ՝ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին (տեսանյութ)
15112:30
«Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում»․ Գարեգին Բ
11112:24
«Կեղծ ու շինծու մեղադրանքներով բռնաճնշումներ են իրականացվում եկեղեցու նկատմամբ»․ Գարեգին Երկրորդ
15212:18
