«Խոսքը ո՞ր սահմանների մասին է»․ Ռոբերտ Մարգարյան

Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատերի համար շարունակում է հարց մնալ, թե ինչո՞ւ միջազգային հանրությունը համարժեք չարձագանքեց ու չի էլ արձագանքելու ադրբեջանական ագրեսիային, կամ ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չմիջամտեց (ու չի էլ միջամտելու):
Ինչպես այլ պարագներում, այստեղ էլ շան գլուխը թաղված է նիկոլի ծոցում:
նիկոլը վերջին օրերին իր ելույթներում խոսում է Հայաստանի սահմանների դեմ ադրբեջանի ոտնձգության մասին:
Կարելի է նիկոլին տրամաբանորեն հարց տալ, թե խոսքը ո՞ր սահմանների մասին է: Չէ, որ հենց իր՝ նիկոլի, հայտարարությամբ երկու երկրների միջև սահմանները պարզ չեն ու պիտի դրանց «դեմարկացիայի ու դելիմիտացիայի» ենթարկել:
Այլ խոսքով՝ եթե կա սահմանագիծ, որի դեմ ոտնձգել է ադրբեջանն ապա ինչ իմաստ ունի «դեմարկացիան ու դելիմիտացիան»: Իսկ եթե նիկոլը շարունակում է պնդել սահմանների «դեմարկացիայի ու դելիմիտացիայի» վրա, հետևաբար կարելի է եզրակացնել, որ չկան հստակ սահմանագծեր, որից այս կողմ Հայաստան է, իսկ մյուս կողմում՝ ադրբեջան:
Իսկ եթե չկա հստակ սահմանագիծ ու դեռ պիտի «դեմարկացիա ու դելիմիտացիա» անել, երկաթե շերեփն ում ձեռքին էլ, որ լինի վերջին խոսք ասողն ինքն է լինելու:
Այս դեպքում մեր ձեռքում եղածը նիկոլի «խաղաղության դարաշրջանի» կեղծ ու անիրագործելի օրակարգն է, իսկ թշնամու ձեռքում եղածը՝ նիկոլի տված խոստումները, պայմանավորվածություններն ու սեփական հայրենիքի հողը թուրքինը համարելու մասին նիկոլի տասնյակ հայտարարությունները»:

Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
5207:30
«Դու կես ժամ չես ծախսում քո սիրած մասնագիտությունը սովորելու վրա, բայց օրական 3 ժամ ծախսում ես ռիլերի վրա». Գոռ Վարդանյան
9203:06
«Մեր գործն է բոլորին ազատագրելն ու անկախացնելը». Հովհաննես Իշխանյան
108Երեկ, 23:48
Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը». Նաիրի Հոխիկյան
158Երեկ, 23:24
Սինգապուրցիներն այժմ վարձատրվում են օրական 15 րոպե ընթերցանության համար
291Երեկ, 23:18
«Ուկրաինայում պատերազմն ամենաբարդ հակամարտությունն է, բայց լուծումը ժամանակի հարց է». Վենս
275Երեկ, 22:54
Հայտնի է՝ ովքեր կմասնակցեն Գրենլանդիայի համաձայնագրի ստորագրմանը
178Երեկ, 22:31
«Պահել Տիգրանաշենը հայկական». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
92Երեկ, 22:12