Հերթական հակածառուկյանական որոշումը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը երեկ հրավիրած արտահերթ նիստում որոշել է հերթական հակածառուկյանական որոշումն ընդունել։ Հաշվի առնելով ցեմենտի շուկայում տիրող առկա իրավիճակը՝ էկոնոմիկայի նախարարության գործընկերների հետ քննարկման արդյունքում որոշվել է ներկրվող ցեմենտի տուրքը մեկ տոննայի համար սահմանել ոչ թե 9 հազար դրամ՝ նախկին 14 հազարի փոխարեն, այլ՝ 2 հազար դրամ, իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը վերացնել:
Նշենք, որ տուրքի փոփոխության վերաբերյալ իշխանականները դեռևս ամիսներ առաջ էին նախագիծ ներկայացրել, սակայն այն օրակարգ չէր բերվում։ Քանի որ Հայաստանում ցեմենտի մենաշնորհը Ծառուկյանին է պատկանում, ցեմենտ և կլինկեր ներկրվում են Իրանից, տուրքը մի դեպքում իջեցնելով, մյուս դեպքում՝ ընդհանրապես վերացնելով։ Մասնագետներն ասում են, որ սրանով, ըստ էության, նախապատվությունը տրվելու է դրսի արտադրանքին, ինչից առաջին հերթին տեղական արտադրողներն են տուժելու»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
43119.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
41519.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
197116.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
147215.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
81114.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
185813.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
82212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
220710.11.2026, 19:37