ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանը հրաժարվել է ստորագրել Տարոն Մանուկյանի՝ ԵՊՀ-ից հեռացման հրամանի տակ
![]() 431 Չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ., 19:12 ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը գրել է. «Ուսուցչի օրը ստիպված եմ գրառում անել ուսանողի մասին, քանի որ այսօր ստացա Արևելագիտության ֆակուլտետի ուսանող, 44-օրյա պատերազմի կամավոր մասնակից, սակայն ներկայումս քրեական գործով կալանավորված Տարոն Մանուկյանի հեռացման հրամանը: Այդ թեմայով ցանկանում եմ որոշ արձանագրումներ և պարզաբանումներ անել. Տարոն Մանուկյանը մասնակցել է դասընթացներին, սակայն չի կարողացել հանձնել քննությունները, քանի որ արդեն կալանավորված է եղել: Այդ խնդրի հետ կապված մեր դիրքորոշումը եղել է հստակ և ես արել եմ համապատասխան քայլեր: Նախ՝ կալանավայրում գտնվող Տարոնին ուղարկել եմ անհրաժեշտ գրականությունը, իսկ այնուհետև տեսնելով, որ խափանման միջոցը չի փոխվում և մոտենում է քննությունների լուծարքային շրջանը՝ զեկուցագրով դիմել եմ ռեկտորատ և հայտնել, որ արևելագիտության ֆակուլտետի դասախոսները և ես անձամբ պատրաստ ենք Տարոնի քննությունները ընդունել կալանավայրում՝ տեսակցությունների համար նախատեսվող տարածքում: Ինձ մոտ տպավորություն է, որ սկսվեց բյուրոկրատական գործընթաց, իսկ հետո բյուրոկրատական քաշքշուկ արդեն ԵՊՀ-ից դուրս՝ համապատասխան նախարարություններում: Իմ առաջարկը՝ քննությունները անցկացնել կալանավայրում, ըստ էության, մերժվեց՝ տարբեր պատճառաբանություններով: Դեպքերի նման դասավորվածության հետևանքով պարզ էր, որ Տարոն Մանուկյանը կհեռացվի համալսարանից: Հավաստիացնում եմ, որ Տարոնի գիտելիքները նրան թույլ են տալիս ոչ թե հավակնել բավարար, այլ ավելի բարձր գնահատականների և այստեղ հիմնական խնդիրն էր հնարավորություն ստեղծել, որպեսզի նա կարողանա հանձնել 3-րդ կուրսի քննությունները և փոխադրվի 4-րդ կուրս, իսկ դատաքննության ընթացքից արդեն պարզ կդառնային հետագա գործողությունները և նրա՝ որպես ուսանողի, կարգավիճակի պահպանումը: Ինչևիցե, Տարոնը կկորցնի մեկ ուսումնական տարի և հետո կշարունակի ուսումը, սակայն ոմանք կորցրեցին իրենց դեմքը վերջնականապես և խղճի այն փշրանքները, որոնք երևի դեռ մնացել էին: Հ.Գ. Ի դեպ, որպես դեկան ես հրաժարվել եմ ստորագրել Տարոն Մանուկյանի ԵՊՀ-ից հեռացման հրամանի տակ այդպիսով ևս մեկ անգամ հայտնելով իմ անհամաձայնությունը»: Հիշեցնենք, որ Տարոն Մանուկյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է, կանալավորված է «Գյումրու տարեցների» գործով։ Աղբյուրը` Ռուբեն Մելքոնյան |

«Ամեն ինչ դարձել է ձևական, անբովանդակ ու «գալոչկա» դնելու համար․ մի՛ արեք»․ Մնացական Բիչախչյան
14202:06
«Ամազոնը մտնում է «հիպերտրոպիկ» ռեժիմ»․ Լևոն Ազիզյան
17001:06
Մոսկվա-Նովոկուզնեցկ չվերթի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան՝ ուղևորուհու վարքագծի պատճառով
21300:26
«Մնացե՛ք ամուր և զորավի՛գ եղեք Մայր Եկեղեցուն և նրա օծյալ Հայրապետին»․ Միքայել Սրբազան
246Երեկ, 22:48
«Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը հիմնանորոգումից հետո բացվել է
140Երեկ, 22:30
«Աղերսում եմ Վեհափառին՝ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին կարգալույծ անել»․ Սամվել դպիր Գրիգորյան
194Երեկ, 21:42
Յոթ Վերքում աղոթք է բարձրացվել ապօրինաբար ազատազրկվածների ու գերյալների ազատության համար
219Երեկ, 20:36
Ֆրանսիան հրաժարվել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը հյուրընկալելուց
159Երեկ, 19:00
