Ուկրաինան հոկտեմբերի 11-ից կդադարեցնի էլեկտրաէներգիայի արտահանումը ԵՄ

Ուկրաինան հոկտեմբերի 11-ից հրետակոծության պատճառով կդադարեցնի էլեկտրաէներգիայի մատակարարումը Եվրոմիություն։ Այս մասին սոցցանցերում հայտնում է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը։
«Այսօրվա հրթիռային հարվածը, որը հարվածել է ջերմային արտադրության և էլեկտրական ենթակայաններին, ստիպել է Ուկրաինային դադարեցնել էլեկտրաէներգիայի արտահանումը 2022 թվականի հոկտեմբերի 11-ից՝ սեփական էներգահամակարգը կայունացնելու համար», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Նախարարությունը հիշեցրել է, որ ուկրաինական կողմը էլեկտրաէներգիա է արտահանել Եվրոմիություն և «առանձին գծերով Մոլդովա և Լեհաստան»։
Հոկտեմբերի 10-ի առավոտյան ուկրաինական լրատվամիջոցները սկսել են հաղորդել Կիևում և Կիևի շրջանում պայթյունների մասին։ Հրթիռային հարվածների տակ են հայտնվել նաև Խարկովը, Դնեպրոպետրովսկը, Օդեսան, Լվովը և Լվովի մարզը, Տերնոպոլի, Իվանո-Ֆրանկովսկի, Խմելնիցկիի, Կոնոտոպի, Ռիվնեի և Պոլտավայի շրջանները։
Ավելի ուշ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Ուկրաինայի ռազմական հրամանատարության, կապի և էներգետիկ համակարգերի օբյեկտներին զանգվածային հարված հասցնելու նպատակին հասնելու մասին։
ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն և եվրոպական մի շարք երկրներ դատապարտել են հրթիռային հարվածները։ Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը խոստացել է Կիևին, որ IRIS-T միջին հեռահարության չորս ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերից առաջինը արագ կուղարկվի։ Ֆրանսիան պատրաստակամություն է հայտնել ընդլայնել Ուկրաինային ռազմական աջակցությունը, մինչդեռ Հնդկաստանը կոչ է արել «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
411Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
171Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
206Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
24905.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
22905.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
51002.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
50602.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
47102.10.2026, 13:06