Ուկրաինացիներին կոչ են արել սահմանափակել էլեկտրաէներգիայի օգտագործումը

Կիևը և Ուկրաինայի տեղական իշխանությունների ներկայացուցիչները սահմանափակումներ են մտցնում երկրում էլեկտրաէներգիայի օգտագործման վրա այն բանից հետո, երբ ռուսական հրթիռակոծությունը վնասել է երկրի էներգետիկ ենթակառուցվածքը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել քաղաքացիներին 17:00-22:00 կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը։
«Հակառակորդը վնասել է մեր էներգետիկ ենթակառուցվածքը, սակայն այժմ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի շուտափույթ վերսկսվի էլեկտրամատակարարումը։ Բջջային կապ ապահովող ենթակառուցվածքը չի տուժել։ Որոշ տեղերում ընդհատումներ են եղել էլեկտրամատակարարման բացակայության պատճառով»,- իրավիճակը նկարագրել է Զելենսկին:
«Ուկրէներգո» օպերատորը նախազգուշացրել է Ուկրաինայի մայրաքաղաքի և տարածաշրջանի որոշ արդյունաբերական ձեռնարկությունների և կենցաղային սպառողների էլեկտրամատակարարման ժամանակավոր սահմանափակման մասին։ Սոցիալական ոլորտի կարևորագույն օբյեկտները՝ հիվանդանոցները, մետրոն, փրկարարական ծառայությունները և այլն, ամբողջությամբ ապահովված են էլեկտրաէներգիայով։
«Սա ամենադժվար երեկոներից մեկն է լինելու Ուկրաինայի էներգետիկ ոլորտի համար», - խոստովանել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի էներգետիկ կոմիտեի ղեկավար Անդրեյ Գերուսը։
Ռուսական բանակը հոկտեմբերի 10-ի առավոտյան հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի քաղաքներին։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 11, վիրավորվել՝ 64 մարդ։ ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ բարձր ճշգրտության հարվածներ է հասցրել «ռազմական հրամանատարության, կապի և էներգետիկայի օբյեկտներին»։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
411Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
171Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
206Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
24905.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
22905.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
51002.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
50602.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
47102.10.2026, 13:06