Nissan-ն իր ակտիվները փոխանցել է Ռուսաստանին 1 եվրոյով

Ճապոնական Nissan ավտոարտադրողը հայտարարել է, որ Ռուսաստանում իր բիզնեսը 1 եվրոյով կփոխանցի պետական ձեռնարկությանը, ընկերությունը կկորցնի 687 մլն դոլար, հայտնում է Reuters-ը։
Խոսքը Սանկտ Պետերբուրգի Nissan գործարանի, ինչպես նաև Մոսկվայում վաճառքի և շուկայի կառավարման կենտրոնի մասին է։ Nissan Manufacturing Russia LLC-ի ռուսական այս ակտիվները կփոխանցվեն FSUE NAMI պետական ընկերությանը, որը Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության ենթակայության ձեռնարկություն է: Գործարքը Nissan-ին իրավունք կտա վեց տարվա ընթացքում ետ գնել բիզնեսը։
Ավելի վաղ հատնել էինք, որ АвтоВАЗ-ը Ռուսաստանում կսպասարկի Nissan մեքենաները և կմատակարարի պահեստամասեր։ Ակտիվների փոխանցոմամբ Nissan-ը դառնում է վերջին խոշոր ընկերությունը, որը լքել է Ռուսաստանը Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո: Գործարքը նման էր Nissan-ի հիմնական բաժնետիրոջ՝ ֆրանսիական Renault ավտոարտադրողի կնքած գործարքին։ Նրա ակտիվները փոխանցվել են Մոսկվա, իսկ АвтоВАЗ-ում նրա մասնաբաժինը փոխանցվել է արդյունաբերության և առևտրի նախարարության ենթակայությանը։
Սանկտ Պետերբուրգի Nissan գործարանը սկսել է ավտոմեքենաների արտադրությունը 2009 թվականին։ 2021 թվականին գործարանն արտադրությունն ավելացրել է 17%-ով՝ հասնելով 45000 մեքենայի։ Անցյալ տարի Ռուսաստանում վաճառվել է մոտ 51,5 հազար Nissan ավտոմեքենա։ Շուկայի մասնաբաժինը կազմել է 3,1%։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
411Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
171Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
206Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
24905.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
22905.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
51002.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
50602.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
47102.10.2026, 13:06