Մանկավարժական համալսարանն աջակցում է բուհերի միավորման գործընթացին

Մանկավարժական համալսարանում կայացավ բուհի Գիտական խորհրդի ընդլայնված նիստը։ Օրակարգում Վ․ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միավորելու հարցն էր։ Այս մասին նշված է Մանկավարժական համալսարանի տարածած հաղորդագրությունում։
Նիստին մասնակցում էին նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանն ու Կարեն Թռչունյանը։ Վերջինս նախ վստահեցրեց՝ համալսարանների միավորման գաղափարի մասին բուհերի ղեկավարները տեղեկացված եղել են, իսկ որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել հոկտեմբերի 7-ից։ Փոխնախարարը նշեց, որ բուհերը միավորելու բարեփոխումների նպատակն է ունենալ կոնկրետ ուղղվածություններով բուհեր․ մանկավարժական ուղղվածությամբ նորաստեղծ բուհի հենքը պետք է լինի Մանկավարժական համալսարանը։
«Գիտական խորհրդի ընդլայնված նիստի մասնակիցները փոխնախարարներին ուղղեցին բուհերի միավորմանը վերաբերող մի շարք հարցեր։ Դրանք հիմնականում վերաբերում էին գիտական նույն ուղղությունը սպասարկող ամբիոնների միավորմանը, մանկավարժի մասնագիտության հանդեպ հետաքրքրության բարձրացմանը, Մանկավարժականում ոչ մանկավարժական ուղղվածությամբ մասնագիտությունների ապագային, ինչպես նաև նորաստեղծ բուհի անվանմանը և դրանցից բխող մի շարք հարցեր։
Փոխնախարարները վստահեցրին՝ պատրաստակամ են լսելու բոլոր բուհերի առաջարկները, տեսակետները, մտահոգություններ, մոտեցումներն ու հիմնավորումները, քննարկելու տարակարծություններ առաջացնող դրույթները։
Գիտական խորհրդում ընդունվեց որոշում, որի համաձայն՝ բուհը պատրաստակամ է իր ներուժով աջակցել բուհերի միավորման գործընթացին, առաջարկների ու հիմնավորումների միջոցով անմիջական մասնակցություն ունենալ բուհերի միավորման գործընթացին՝ ի շահ մանկավարժական բարձրագույն կրթության զարգացման»,- ասվում է Մանկավարժական համալսարանի տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ կառավարությունը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել, որով Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվագիտական պետական համալսարանը եւ Ֆիզկուլտ ինստիտուտը միավորվում են Մանկավարժական պետական համալսարանի հետ: Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներն ու դասախոսական կազմը մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ բողոքելով այդ միավորման դեմ:

«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
7515:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
8214:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
70017.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
78216.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
204616.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
153815.07.2026, 21:35
«ԵՊՀ-ն չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է». «ՀայաՔվե»
103310.07.2026, 15:00
Մարզային դպրոցները սեպտեմբերի 1-ից կանցնեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո
121506.07.2026, 19:12