«Պիտի գույքը խլեին, վաճառեին, փողը բերեին բյուջե, բայց բյուջե մուտքագրվել է զրո դրամ». Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պետական գույքի կառավարման կոմիտեն ըստ պլանի առաջին կիսամյակում պիտի իրացներ 5 մլրդ դրամի պետական գույք: Կոպիտ ասած՝ գույք պիտի ծախեր, այդ թվում և առաջին հերթին Փաշինյանի կողմից էն «կոպեկ առ կոպեկ» վերադարձվող գույքերը: Պիտի գույքը խլեին, վաճառեին, փողը բերեին բյուջե: Հլը մի կողմ դնենք խլելը, խլածի ծավալը ու այն փաստը, որ խլելու վրա իրավապահները ծախսել են ավելին, քան խլված գույքի արժեքն է: Կարո՞ղ եք գուշակել՝ գույքի օտարումից ինչքա՞ն փող է մուտք արվել բյուջե: Դժվար կարողանաք: Զրո է թիվը: Ուղիղ զրո: Կլոր 5 մլրդ պլանավորել էին կիսամյակի համար, կլոր զրո արել են: Անցած ութը տարվա պատկերն էլ շատ չի տարբերվում այս ցուցանիշից:
Պատճառները մի քանիսն են, որոնցից գլխավորն այն է, որ ցանկացող չկա: Ու խնդիրն այն չէ, որ Փաշինյանը այդ գույքը խլելուց ինչ-որ աներևակայելի շուկայական արժեքներ է դրան վերագրում, պրակտիկայում մարդիկ պատրաստ չեն նույնիսկ շուկայականից էականորեն էժան այդ գույքը գնել:
Իսկ մարդիկ պատրաստ չեն, որովհետև շատ լավ գիտեն՝ ոնց է այդ գույքը խլվել: Գցում բռնում են, որ էսօր վաղը էդ գույքի հետևից գալու է, եթե ոչ հին սեփականատերը, ապա մի նոր իշխանավոր, ով պնդելու է, որ այն խլվել է ապօրինի:
Օրինակ՝ «Արարատցեմենտ»-ը խլել են, պնդելով, որ գործարանը քեշով ցեմենտ է ծախել, ինչն իմիջիայլոց ճիշտ է: Բայց էդ ճիշտը ունի շարունակություն՝ քեշով ցեմենտը ծախվել է այն շինարարին, ով կարող է իրեն թույլ տալ քեշով շենք կառուցել, իսկ դա առանց բացառության բոլոր դեպքերում իշխանավոր կաշառակերներն են: Առավոտը գնում են գործի, խրոխտ դեմքով կոռուպցիայի դեմ են պայքարում, իսկ ցերեկը յեքյա թաղամաս կառուցում՝ անհայտ ծագման փողով: Ու քանի որ փողը չեն կարող դնել բանկ, որ չհայտարարագրեն, ինչ անում են կանխիկով են անում: Բնական է, հարկայինը երբեք չի բացահայտելու, թե կոնկրետ ում է այդ ցեմենտը կանխիկով վաճառվել:
Հիմա պատկերացրեք մի պայմանական Նալբանդյան Նարեկ անունով մարդ է հայտնվում ու գնում է «Արարատցեմենտ»-ը: Ենթադրենք անցնում է մի տարի ու երկրում իշխանություն է փոխվում: Ըստ ձեզ ի՞նչ է լինելու այդ «բարեխիղճ» գնորդի վիճակը... Խլված ամեն գույքի հետևից տերը գալու ա, տերը չլինի, տղեն ա գալու, տղեն էլ չլինի, փողոցից մեկն ա լինելու: Ու ցանկացած հաջորդ նորմալ իշխանություն իր մեջքին ա կանգնելու: Սա տնտեսագիտության հիմքն է:
Էլ չասած, որ պետ գույքի կառավարման ներքո գտնվող լիքը նման գույքեր կան, որ էս տարիների ընթացքում արդեն վաղուց ռասկուլաչիտ են արվել դեռ աճուրդի չհանված:
Չկա ոլորտ, որտեղ սրանք չեն քաքել: Ու քաքել են նենց, որ նույնիսկ եթե պետությունն ինչ-որ հրաշքով փրկվի, տասնամյակներ շարունակ պիտի բահերով էդ քաքերը մաքրի ու մեծ հարց է, թե տակն ինչ կմնա...»:

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
107:24
«Առանց հակառակորդի տարածքի գրավման հաղթանակը հաղթանակ չէ». Գարիկ Քեռյան
11301:18
«Մեր հակառակորդը բույն է դրել մեր ամենագաղտնի հատվածում». Տարոն Սիմոնյան (տեսանյութ)
11801:12
Թաքեր Կարլսոնը եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասին անվանել է հիմար, մանկամիտ ու անտեղյակ
21100:47
Վարդան Ղուկասյանի փեսան ինքնաբացարկի դիմում է ներկայացրել
13700:06
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
9700:00
«Ուժեղ Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Սասուն Բադոյանն ազատ է արձակվել (լուսանկար)
104Երեկ, 23:54
ԵՄ-ն AliExpress-ին տուգանել է ռեկորդային 550 միլիոն եվրոյով
300Երեկ, 23:03