Երեքշաբթի, 21 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Վանաձորի լիճը պետք է բարեկարգել որպես հանգստյան գոտի»․ Էդմոն Մարուքյան

«Վանաձորի լիճը պետք է բարեկարգել որպես հանգստյան գոտի»․ Էդմոն Մարուքյան
125
Երեկ, 16:30

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Վանաձորի լիճը պետք է բարեկարգել որպես լողալու և նավակ վարելու հանգստյան գոտի» խորագրով։ «Վանաձորում ավանդույթ կա․ մարդիկ առավոտյան գալիս են Վանաձորի արհեստական լճի վերևում գտնվող ստադիոնում մարզվում են, վերջում՝ լճում լողում։
Մարզպետարանում օրեր առաջ քննարկում է եղել և ուզում են լճի կենտրոնում մեծ շատրվան դնել, որը պետք է ջրային պոմպերով աշխատի, այսինքն՝ տոկ է լինելու, էլեկտրաէներգիա, և արգելվելու է այստեղ լողալը, նավակները կհանվեն, մարդկանց համար այն ավանդույթը, որը երկար տարիներ եղել է, կվերացվի։ Առաջարկում եմ այդ գումարը դրվի լճի բարեկարգման վրա, ջուրը մաքրվի, փրկարար ծառայություն այստեղ դրվի և մարդիկ այս հանգստյան գոտին նորմալ օգտագործեն։
Երբ հարցնում եմ, թե ինչու են ուզում շատրվան տեղադրել, մարդիկ ասում են՝ մեկը կա մարզպետարանում, շատրվաններ տեղադրելու լիցենզիա ունի»,- նշում է ԼՀԿ ղեկավարը:

Աղբյուրը`   Էդմոն Մարուքյան