Երեքշաբթի, 21 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Պապոյանին խղճում եմ արդեն». Արեգ Սավգուլյան

«Պապոյանին խղճում եմ արդեն». Արեգ Սավգուլյան
130
Երեկ, 18:42

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պապոյանին մի տեսակ խղճում եմ արդեն։ Ինքն իրականում ինչ-որ բան է ուզում անել, թե ինչ ինքն էլ խոշոր հաշվով չգիտի, բայց ուզում է։
Ցորեն էր գովազդում, հետո կովերին էր փաղաքշում ֆերմայում և խրախուսում կաթնատվություն բարձրացնել, ապա ծիրան է ուղարկում, որը ճանապարհին լխկում է և փչանում։ Հիմա ձկնարդյունաբերության հերն է անիծելու։
Ասում են Գնել Սանթոսի միջնորդությամբ Սևանի տրասի ձկնագետների ասոցիացիայում պրակտիկա է անցել, որպեսզի ցույց տա արդյունահանվող և արտահանվող ձկան իրական չափը դեպի Եվրամիության երկրներ, որտեղ սննդի ստանդարտները կրոնական սաղմոսներից ավելի կարևոր են։
Ախր, մենք ամբողջ օրը լսումն ենք այդ մարդկանց մեկն արդեն 20 միլիոնի հոսանքի վարձ է պարտք, մյուսի ավազանում ձկները արդեն իրար են խժռում, Շամշյանը չի էլ հասցնում լուսաբանել։ Հիմա հարց Պապոյանին ձուկը թռչելո՞ւ է, թե՞ լողալու է դեպի Եվրոպա, որովհետև լոգիստիկան թանկ հաճույք է»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան