«Վերջերս Ադրբեջանից նոր ուղերձ փոխանցվեց»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջերս Ադրբեջանից մի նոր ուղերձ փոխանցվեց, որը խիստ ուշագրավ էր, սակայն առանձնակի քննարկումների առարկա չդարձավ։
Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի օգնականը, անդրադառնալով ՀՀ Սահմանադրության՝ Ադրբեջանի կողմից խնդրահարույց համարվող դրույթների փոփոխության հարցին, նշել է, որ «Ադրբեջանի համար կարևոր է, որ այն դրույթները, որոնք իրենք համարում են իրենց երկրի նկատմամբ տարածքային պահանջներ, պաշտոնապես վերացվեն՝ լինի դա նոր սահմանադրության ընդունման, թե այլ իրավական մեխանիզմի միջոցով»։
Այս թեման առաջ բերվեց այն պայմաններում, երբ պարզ դարձավ, որ ընտրություններից հետո ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունի։
Իսկ թե ինչ «այլ իրավական մեխանիզմների» մասին է խոսում պաշտոնական Բաքուն, ենթադրաբար, բխում է կուլիսներում ընթացող երկկողմ քննարկումներից, ինչը պարզաբանման անհրաժեշտություն ունի»։

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը հայտնում է, որ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե
909:12
Ռոբերտ Քոչարյանին տարել են ԱԱԾ
3409:00
«Ես արդեն ամաչում եմ, որ սպա եմ, իսկ դուք չե՞ք ամաչում, որ սպա եք». Միհրան Մախսուդյան
8105:24
«Սա Անկախության հռչակագրի հանդեպ երրորդ «ոտնձգությունն է»». Կարեն Հեքիմյան
8704:24
«Աստարա–Ռեշտ երկաթուղին այն օղակն է, որ բացակայում է Հյուսիս–հարավ երկաթուղային հաղորդակցության մեծ շղթայում». Հակոբ Բադալյան
9403:24
«Հրամանատարների, սպաների հեռացումն ու զորացրումն էլ բավարար էր այսպիսի ծանր հետևանքների հանգեցնելու համար». Տիգրան Աբրահամյան
9602:00
«Պաշտպանական համակարգի ներսում կարգապահական ու բարոյահոգեբանական կառույցների փլուզում է». Մհեր Մելքոնյան
10001:36
«Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով». «Մայր Հայաստան»
8801:18