«Կարող էինք կառուցել և կառավարել հզոր տնտեսություն, որը պետության ողնաշարն է». Կարեն Ադոնց

Տնտեսագետ Կարեն Ադոնցը գրում է. ««ԴԱՆԴԱՂ ՈՒ ԶԳՈՒՅՇ» ԱՇԽԱՏՈՂ, «7 ՉԱՓՈՂ, ՄԵԿ ԿՏՐՈՂ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մեր մարտահրավերների պայմաններում, «տնտեսական հեղափոխությունը» կողքի դրած կառավարությունը, «դանդաղ ու զգույշ» կարող է աշխատել երկու դեպքում՝
1. Կամ գիտի՝ ինչ և ինչպես պետք է անել, բայց չի անում (դանդաղ ու զգույշ է անում),
2. Կամ չգիտի՝ ինչ և ինչպես է պետք անել ու չի անում (դանդաղ ու զգույշ է անում)։
Մաքսային սահմանին, հումքի և մեքենասարքավորումների ներմուծումը՝ ԱԱՀ-ով չհարկելու անհրաժեշտության մասին, խոսվել է 10 տարուց ավելի։ Հասարակ հարց էր՝ բոլոր առումներով հիմնավորված։ Մնացած անհրաժեշտ 10 քայլերը, որոնց մասին էլի խոսվել է և որոնք հիմա զուգահեռ պետք է իրագործվեին, 10 անգամ առավել բարդ են։ Հետևաբար, դրանց իրագործման համար, նույն տեմպերով աշխատելու դեպքում, կծախսենք մոտ 100 տարի։
Հ. Գ.
Մտահոգում է մի բան՝ հնարավոր է մինչև վերջ այդպես էլ չիմանանք, որ կարող էինք կառուցել և կառավարել հզոր տնտեսություն, որը պետության ողնաշարն է։
Հետո պարտադրված ենք լինելու աշխատել «շատ արագ», բայց անելու բան քիչ է լինելու։ Սա էլ հաջորդ փուլն է»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
220Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
52513.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
157313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
57912.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
50512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
38412.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
99011.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
155511.08.2026, 21:04