«Սա ոչ էֆեկտիվ օրենքի կիրառում է». Արմեն Խաչատրյան
![]() 272 Երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2022 թ., 14:36 Խորհրդարանը քննարկել է Կառավարութան ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախատեսվում է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքարշ և/կամ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելու համար սահմանված տուգանքի չափ 200 հազար դրամը փոփոխել ու սահմանել մինչև 1 տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար 200 հազար դրամ տուգանք: ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը իր ելույթում համաձայնել է, որ այդ կարգավորումները տեղին են և պահանջված, սակայն նշել է, որ ՀՀ ներմուծվել են և ձեռք են բերվել այնպիսի տրանսպորտային միջոցներ, որոնց շահագործումը դառնում է դժվար այս կարգավորումների պարագայում․ «Մարդիկ միլիոնավոր դոլարներ են ծախսել այդ տրանսպորտային միջոցները ձեռք բերելու համար և հնարավոր է՝ այլևս չկարողանան շուկայում մրցակցել սովորական Կամազ տրանսպորտային միջոցների հետ։ Նաև շատ կարևոր է, որպեսզի մաքսատներում մինչև օրենքի ուժի մեջ մտնելը, ունենանք սռնի չափող գործիք, որովհետև Մեղրիից տրանսպորտային միջոցը մտնում է գերծանրաբեռնված, հասնում է մինչև Սիսիան, արդեն իր վնասը պատճառել է ճանապարհներին, և նոր Սիսիանում վարչական արձանագրություն են կազմում։ Սա ոչ էֆեկտիվ օրենքի կիրառում է, անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որ տեխնիկակական սարքերը լինեն տեղին և սարքին»,- ասել է Խաչատրյանը։ Հիշեցնենք՝ այս օրենքի նախագիծը առաջացրել էր վարորդների դժգոհությունը, որոնք բողոքի ակիցա էին իրականցնել դրա ընդունման դեմ։ |

«Կարո՞ղ է տնտեսությունը զարգանալ, եթե աճում է ոչ թե ստեղծված արժեքի, այլ պարտքի հաշվին»․ Դավիթ Անանյան
347Երեկ, 03:06
Ադրբեջանը ցանկանում է ավելացնել գազի մատակարարումը ԵՄ
89811.03.2026, 20:31
«Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Փաշինյանի իշխանության օրոք կատարվող թալանի»․ Մեսրոպ Առաքելյան
43311.03.2026, 16:24
«Այս մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 000 000 000+ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը»․ Արմեն Աշոտյան
45211.03.2026, 14:36
«Բայց մոռանում են ասեն, որ 2018-2025-ին պետական պարտքն աճել է 7 միլիարդ դոլարով»․ Արմեն Եղիազարյան
32211.03.2026, 13:12
2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգևավճար է բաժանվել. «Հրապարակ»
35311.03.2026, 09:12
«Իրադարձությունների զարգացումները կարող են բերել ՀՀ եկող պարենային ուղիների խափանման կամ թանկացման». Հայկ Խանումյան
66710.03.2026, 02:06
Իրանը շարունակում է նավթ տեղափոխել Հորմուզի նեղուցով. #Bloomberg
154610.03.2026, 00:25
