«Կիևը մի ցենտ անգամ չունի». Զելենսկին ԵՄ-ից 17 միլիարդ դոլար է խնդրել

Կիևը «մի ցենտ անգամ չունի», երկիրը ֆինանսական օգնության կարիք ունի, երեքշաբթի՝ հոկտեմբերի 25-ին, նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Բեռլինում կայացած համաժողովում։
Նրա խոսքով՝ պետությանը շտապ անհրաժեշտ է ևս 17 մլրդ դոլար։ Այսպիսով, նա արևմտյան գործընկերներին կոչ է արել ֆինանսներով աջակցել Կիևին «այժմ, մինչ պատերազմը շարունակվում է, և հետպատերազմյան շրջանում»։ Այս մասին հայտնել է Reuters-ը։
Միաժամանակ, Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալն ընդգծել է, որ նախագահի կողմից նշված գումարը չի ներառում Ռուսաստանի կողմից երկրի էներգետիկ ենթակառուցվածքին հասցված վերջին զանգվածային վնասի վերականգնումը։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ 2023 թվականին բյուջեի դեֆիցիտը ծածկելու Ուկրաինայի կարիքները կազմում են 38 միլիարդ դոլար։ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստալինա Գեորգիևան նշել է, որ կազմակերպությունը հաջորդ տարվա համար Ուկրաինայի արտաքին ֆինանսավորման կարիքը գնահատում է ամսական մինչև չորս միլիարդ դոլար։
Եվրոհանձնաժողովն ավելի վաղ հայտնել էր, որ այս տարի ԵՄ բոլոր անդամները, ինչպես նաև եվրոպական ֆինանսական հաստատությունները զգալի օգնություն են ցուցաբերել Կիևին։ Խոսքը 19 միլիարդ եվրոյից ավելի գումարի մասին է։ Այս ցուցանիշը չի ներառում ռազմական մատակարարումները:
Բացի այդ, հոկտեմբերի 18-ին Զելենսկին հայտարարեց զանգվածային հարվածներից հետո ամբողջ երկրում էլեկտրակայանների 30 տոկոսի ոչնչացման մասին։ Դա հանգեցրել է էլեկտրաէներգիայի անջատման ամբողջ Ուկրաինայում:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
220Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
52513.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
157313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
57912.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
50512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
38412.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
99011.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
155511.08.2026, 21:04