«Արցախից է կախված Հայաստանի պետականության գոյությունը». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախում այս մասշտաբի հանրահավաքի անցկացումը միասնական բռունցքի և մեկ ընդհանուր նպատակի շուրջ հանրային լայն համախմբման խորհրդանշում էր։
Եթե մի կողմ դնենք հավաքի ահռելի զգայական և հուզական մասը, սա նաև նշանակում էր, որ Արցախում կա հանրային կոնսենսուս առ այն, որ պայքարն ինչ ձևով էլ լինի՝ մինչև վերջ տարվելու է։
Իմ ճանաչած, իմ հետ առնչվող, շփվող արցախցիների ճնշող մեծամասնության համար Հայաստանի իշխանությունների հռչակած մոտեցումը՝ «Արցախն Ադրբեջանի կազմում», մահ է, անիմաստ ու դատարկ կյանք, արժանապատվության սպառում, ստորաքարշություն և պարզապես հայի գոյության դադարեցում։
Արցախն Ադրբեջանի կազմ տանելու գործընթացը կանգնեցնելու առանցքային քայլն անկասկած Հայաստանում իշխանափոխություն իրականացնելն է, որը Հայաստանի ու Արցախի համար նվազագույնը պայքարի ու դիմադրության նոր դուռ կբացի։
Երկրորդ, պետք է գիտակցել, որ առանց Հայաստանում իշխանության փոփոխության, Արցախի ու արցախահայության համար շատ ծանր կլինի։
Բայց նույնիսկ այս դեպքում, բոլոր այն մարդիկ, ովքեր գիտակցում են, որ Արցախից է կախված Հայաստանի պետականության գոյությունը, պետք է ելքեր, լուծումներ գտնեն, նույնիսկ եղած պայմաններում, Արցախի պայքարն առարկայական սատարելու և մասնակիցը դառնալու համար։ Ասածս միայն քաղաքական ուժերին և գործիչներին չի վերաբերվում, այլ բոլոր նրանց, ովքեր պատրաստ են պաշտպանելու Արցախը, ովքեր հասկանում են, որ Արցախը պաշտպանելով պաշտպանում են Հայաստանը։
Այս չափազանց ծանր գործընթացը պետք է դիտարկել նաև Ադրբեջանի տեսանկյունից։ Պատրա՞ստ է Ադրբեջանը Արցախի՝ հստակ կարգավիճակի ձևակերպմանը կամ ինքնորոշման գործընթացի հետ համակերպվելուն, միանշանակ ոչ։
Սա նշանակում է, որ պետք է պատրաստ լինել Ադրբեջանի կոշտ հակազդեցությանը։ Թե դա այս կամ հաջորդող փուլերում ինչպես կարտահայտվի, մեծ թվով գործոններից է կախված, բայց այն, որ Ադրբեջանը փորձելու է կանխել պայքարը, լրիվ սպասելի է։
Արդյո՞ք Արցախի հանձնվելը կամ պայքարի տապալումը կկանգնեցնի Ադրբեջանին՝ Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումները զսպելու և Հայաստանի նկատմամբ ուժի կիրառումն օրակարգից դուրս բերելու համար, բնականաբար ոչ։
Սա նշանակում է, որ հանուն Արցախի ու Հայաստանի պայքարն այլընտրանք չունի, այլ բան է, թե դա ինչ ճանապարհով կտարվի, ովքեր կառաջնորդեն և իրադարձությունները ինչ հունով կընթանան»։

«Ադրբեջանի պատմակեղծարարության դեմ բողոքելը ճիշտ է, բայց խիստ անբավարար»․ Արմեն Այվազյան
4301:12
«Առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
5400:48
«Հարցն այստեղ այլ է․ եթե չքվեարկեն, դու հրաժարական կտա՞ս»․ Հրայր Կամենդատյան
5700:48
«Չպետք է տուրք տալ Նիկոլի շանտաժներին և պետք է դեմ քվեարկել Ալիևի Սահմանադրությանը». Գագիկ Համբարյան (տեսանյութ)
7200:06
Լոս Անջելեսի շրջանում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
128Երեկ, 23:36
«Ինչպես հասկացա՝ Նիկոլ Փաշինյանը քվեարկելու է և՛ իշխանության, և՛ ընդդիմության փոխարեն»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
75Երեկ, 23:12
«Ընդդիմությունը պետք է քվեարկի հանրաքվեի օգտին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
84Երեկ, 22:54
Պաշտոնից ազատվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի փոխտնօրենը
74Երեկ, 22:36