«ԿԲ-ն ձախողել է դրամավարկային քաղաքականությունը». տնտեսագետ. «Փաստ»

Երեկ Ազգային ժողովում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Սարգսյանն ասել է, թե, իրենց կանխատեսումներով, 2023 թվականին տնտեսական աճի ցուցանիշը կլինի ավելի ցածր, քան կառավարության կանխատեսած 7 %-ը։ «Մենք ակնկալում ենք, որ աճը կլինի 4,5%-ի շրջանակում»,- նշել է նա։
ԿԲ նախագահը խոսել էր նաև գնաճի միտումների մասին՝ նշելով, թե, ըստ միջազգային ֆինանսական բոլոր կառույցների ներկայացուցիչների, գնաճի տեսքով մարտահրավեր կա, որը մեկ իշխանության միջոցներով հաղթահարելն անհնար է: «Փաստի» հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշում է, որ Հայաստանի ԿԲ-ն քարացած մտածելակերպ ունի, ավելի շատ հետևում է միջազգային տարբեր ինստիտուտների հանձնարարականներին, քան տնտեսության իրական գործընթացներին:
«Արդեն երկրորդ տարին է՝ ԿԲ-ն հայտարարում է նպատակային՝ 4 տոկոսանոց գնաճի մասին, բայց անընդհատ այն վերանայվում է, գնաճը գերազանցում է նախանշված թիրախային ցուցանիշը: Օրինակ՝ անցած տարի 7,7 գնաճ ունեինք, այս տարի ԿԲ-ն կանխատեսում է, որ տարին կփակենք 8,5 տոկոսով, բայց դա էլ չի լինելու. 2022թ. 9 ամսվա հաշվարկով արդեն իսկ 8,6 տոկոս գնաճ ունենք, իսկ սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ 9,9 տոկոս գնաճ էր արձանագրվել: Այսինքն, ակնհայտ է, որ ԿԲ-ն ձախողել է դրամավարկային քաղաքականությունը»,- ասել է Պարսյանը:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
215Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
52113.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
156013.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
57512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
50212.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
38112.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
98311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
154511.08.2026, 21:04