Պուտինն սպառնացել է կրկին դուրս գալ հացահատիկի գործարքից

Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի միջամտի Ուկրաինայից Թուրքիա հացահատիկի մատակարարմանը։ Միաժամանակ նա նշել է, որ Մոսկվան իրավունք ունի դուրս գալ հացահատիկի գործարքից, եթե դրա պայմանները խախտվեն։
«Այս դեպքում Ռուսաստանը ուկրաինական ամբողջ հացահատիկn անվճար կփոխանցի ամենաաղքատ երկրներ»,- Պուտինի խոսքերն է մեջբերում РБК-ն։ Այդ մասին նա հայտարարել է Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանը։ Նախագահը նաև նշել է, որ եթե անգամ պայմանագիրը խզվի, Ռուսաստանը կշարունակի ապրանքներ մատակարարել ամենաաղքատ երկրներին։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 2-ին, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ռուսաստանը կվերսկսի իր մասնակցությունը հացահատիկի գործարքին։ ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել է, որ Մոսկվան Կիևից ստացել է «հստակ երաշխիքներ», որ Սև ծովում հարձակումներ չեն լինի։ Պուտինի խոսքով, այս հարցում Ուկրաինայի հավաստիացումները Թուրքիայի միջնորդությամբ են հասել պաշտպանության գերատեսչությանը։
Համաձայնագիրը կասեցվել է հոկտեմբերի 29-ին։ Ռուսաստանը հայտարարել է, որ դա պայմանավորված է Սևաստոպոլում Սևծովյան նավատորմի նավերի և Կիևից քաղաքացիական նավերի վրա հարձակման հետևանքով։ ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հարձակումն իրականացնելու համար Ուկրաինան օգտագործել է կանաչ միջանցքը, որը ստեղծվել է հացահատիկի տեղափոխման համար։
Կողմերը վերսկսել են գործարքը նոյեմբերի 2-ին՝ Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների բանակցություններից հետո։ Այդ թվում՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել երկու երկրների ղեկավարների՝ Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։ Միաժամանակ, ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ հացահատիկի արտահանումը դեռ կշարունակվի նույնիսկ առանց Ռուսաստանի մասնակցության։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
215Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
52113.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
156013.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
57512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
50212.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
38112.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
98311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
154511.08.2026, 21:04