Bloomberg-ը նշել է այն «վիթխարի գինը», որ վճարել է Եվրոմիությունը՝ ռուսական գազից հրաժարվելու պատճառով

Եվրոմիության երկրները գրեթե 105 միլիարդ դոլար են ծախսել իրենց գազապահեստարանները լցնելու համար՝ Ռուսաստանից կապույտ վառելիքից հրաժարվելու պատճառով, հայտնում է Bloomberg-ը։
«Վառելիքի պաշարների ընդհանուր արժեքը կազմել է 104,8 միլիարդ դոլար», - գործակալությունը մեջբերում է Բրյուսելի Bruegel վերլուծական կենտրոնի փորձագետ Բեն ՄակՈւիլիամսին:
Հոդվածի հեղինակ Լայոնել Լորանը նշել է, որ ԵՄ-ի ցանկությունը՝ լցնել գազամբարները ձմռանն ընդառաջ, պահանջել է Նորվեգիայից մինչև Արաբական Միացյալ Էմիրություններ այլընտրանքային աղբյուրների առավելագույն օգտագործում։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, ԵՄ երկրների ծախսերը պահեստարանների լրացման համար միայն կավելանան։
Մեծ Բրիտանիայի Aurora Energy Research-ի գլոբալ էներգետիկ շուկաների հետազոտության ղեկավար Անիս Գանբոլդի խոսքով՝ եվրոպական երկրների ընթացիկ ծախսերը «մոտ երկու անգամ գերազանցում են Ուկրաինային ԱՄՆ-ից տրամադրվող ֆինանսական օգնության ընդհանուր գումարը»:
«Դրանք հսկայական թվեր են»,- փորձագետի խոսքերն է մեջբերում Bloomberg-ը:
Նա նաև նշել է, որ վտանգը կայանում է նրանում, որ հաջորդ տարի գազը թանկանալու է։ Գենբոլդը նախազգուշացրել է, որ «ցուրտ ձմեռը կարող է ամբողջությամբ սպառել ԵՄ-ի առկա պաշարները», ինչի հետևանքով համայնքի երկրները «կսկսեն պահեստները լցնելու նոր մրցավազք»։
Ավելի վաղ տնտեսագիտության դոկտոր, Կառավարման պետական համալսարանի Համաշխարհային տնտեսության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր Եվգենի Սմիրնովն ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ գազի շուկաներում 2021 թվականի երկրորդ կիսամյակում մատակարարումների պակաս և բարձր գներ են եղել: Նրա կարծիքով, 2023 թվականին անկումը լիովին կդրսևորվի բնական գազի շուկաներում։
Մինչ այս գերմանական RWE էներգետիկ ընկերության գործադիր տնօրեն Մարկուս Քրեբերը հայտարարել էր, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը առաջիկա մի քանի տարիներին կհանգեցնի գազի թանկացմանը։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
401Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
167Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
202Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
24505.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
22705.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
50802.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
50402.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
46902.10.2026, 13:06